Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 55 / 919
ԱՂ
(ալ-), -ի, -ից
«աղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sal-
«աղ»
(անմիջական նախաձեւ՝ *sal-, *sali-)
բնիկ հնդեւրոպական՝ *sal-, *sali- «աղ» արմատից. հմմտ. հնդկ. sal-ilá «աղոտ», հուն. αλς, լատ. sal, ռուս. соль, «աղ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաջուր,
անաղ,
անալի,
ալանահամ,
աղկեր,
յաղել,
աղահար,
աղահատ,
աղի,
աղութիւն,
աղադել,
աղաղող,
աղիկ,
աղուհաց,
աղուհացք,
աղդմի,
աղապետ,
աղպետ,
աղարտ,
աղարտել,
աղու,
աղուտամագ,
աղուանալ,
աղուաղ,
աղաւաղ,
աղվաղ,
աղաղ,
աւաղաղ,
աղուդ-մաղուդ,
աղուտոր,
աղուտորութիւն,
աղէկ,
աղուեակ,
աղածրի,
աղարծի,
աղեբար,
աղալեզու,
աղեգոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
sal-ilá «աղոտ»
հուն.
αλς «աղ»
լատ.
sal «աղ»
ռուս.
соль «աղ»
Մատենագիտություն
H. AG 414;
Աճ. ՀԱԲ 116;
Pok. 878
Տե՛ս նաեւ
ԱՂԱԲԱՄԱՐ
(բբ)
«բազմաստեղք, բույլ»
(համաստեղություն)
Ծագումն անհայտ է
ԱՂԱԲՈՂՆ
(-ամբ, -ւաւք)
(աղեբողոն, աղաբաղովն, աղաբանոս, աղաբղոն, ղաբողոն, ղաբողոնիկ, ղաբոնիկ, անադափ, անաբող, անափաղ, բողոն, բուղոն)
«կարճ փիլոն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀναβολή
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մերկազաբաղ
Մատենագիտություն
H. AG 339;
Աճ. ՀԱԲ 117
ԱՂԱԲՈՎԴ
(ԲՀ)
«դաշտ»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. Ասեդովթ
Եբրայական ինչ-որ հատուկ անո՞ւն (Ասեդովթ)՝ աղավաղված մեկնությամբ հանդերձ։
ԱՂԱԳ
(-ի, -աց)
(եղագ, եղանգ)
«ճանապարհ, ուղի, պատճառ, միջոց, հնար»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա ակկադ. alāku(m), alaktu «ընթացք, ճանապարհ, ուղի» բառերի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
ակկադ.
alāku(m) «ընթացք, ճանապարհ, ուղի»
ակկադ.
alaktu «ընթացք, ճանապարհ, ուղի»
ԱՂԱԼ
I
«փարախ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. aγəl
Փոխառություն թյուրքական աղբյուրից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 117-118
ԱՂԱԼ
II
«աղալ, ալյուր դարձնել, մանրել, փշրել, որոճալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *al-
«մանրացնել, աղալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղարի,
աղան,
աղուն,
խնկաղաց,
ջրաղաց,
ջրաղացպան,
հողմաղաց,
մլաղաց,
սրճաղաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀλέω «աղալ»
հուն.
ἄλευρον «ալյուր»
Մատենագիտություն
H. AG 414;
Աճ. ՀԱԲ 118
Տե՛ս նաեւ
ԱՂԱԼՈՒՃԻ
«հալվեի փայտ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. āγālūx
Փոխառություն՝ արաբ. āγālūx (սխալագրությամբ՝ āγālūč)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 118
ԱՂԱԽԻՆ
(-ի, -աց, -անց, -այց, -եաց)
«աղախին, կին ծառա»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Կասկածելի են համեմատությունները ակկադ. alāhinnu(m) «ջրաղացպան» (< խուռ.) եւ ուրարտ. alahhi «տիրային» բառերի հետ։ Հնարավո՞ր է արդյոք կապը աղխ «ցեղ, զարմ, ժողովուրդ» բառի հետ, որ սեմական ծագում ունի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղախնութիւն,
աղախնել,
աղախնայել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ակկադ.
alāhinnu(m) «ջրաղացպան» (խուռ.)
ուրարտ.
alahhi «տիրային»
ԱՂԱԿԱՏ
«զեղխ»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *al-
«թափառել, մոլորվել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *al- «թափառել, մոլորվել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղակատանք
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։