Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 548 / 919
ՄԱՆԿԻ
(ԲՀ՝ մանկիտիս «խաղաղություն»)
«տի կամ խաղաղություն»
Անստույգ
Ըստ ԲՀ-ի հրատարակչի, մանկիտիս-ը հավանաբար կազմված է մանուկ եւ տի բառերից, բայց կարող է լինել նաեւ մանկտի-ի աղավաղված ձեւը, բայց անհասկանալի է «խաղաղութիւն» բացատրությունը:
ՄԱՆԿԼԱՒ
«ծեծի փայտ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μαγγλάβιον
Մատենագիտություն
H. AG 363;
Աճ. ՀԱԲ 254
ՄԱՆԿԼԱՒԻԿ
(մանգլաւիտ)
«արքայից սենեկապան, արքունի սպասաւոր, մանկլաւիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μαγγλάβιτης
(ժող. ստուգաբանութեամբ փոխուած)
Մատենագիտություն
H. AG 363;
Աճ. ՀԱԲ 254
ՄԱՆՂԱՅ
«նախամարտիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ մոնղ. manlay
Մատենագիտություն
Ղազ.-Ավ. ՄՀԲ 107
ՄԱՆՃԱԿ
«շահոքրամ, մեխակ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. մանճակ
Օտար բառ՝ ըստ Ամիրդովլաթի՝ «պ. մանճակ կասեն»
ՄԱՆՆԱՅ
«նվեր, ընծա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μάννα < եբր. minxā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 255
ՄԱՆՇՈՒՐ
«հրովարտակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. manšūr
Մատենագիտություն
H. AG 270;
Աճ. ՀԱԲ 255
ՄԱՆՈՒԿ
(-ան, -ունք)
«նորածին, երեխա պատանի, երիտասարդ, սպասաւոր, զինուոր, փոքր ձագ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *men-
«փոքր, փոքրացնել, առանձին, մեկուսի»
(անմիջական նախաձեւ՝ *mǝnu-)
*-u-ով հիմքով
-ուկ-ը համարւում է ուշ յաւելում, բայց հնարաւոր է ենթադրել *mǝnu-kon- սկզբնաձեւ՝ *-k-ի (անտեղաշարժ *k) պահպանմամբ՝ -կն (սեռ. -կան), ուղղականում -ն-ի ուշ անկմամբ (-ուկն-ի համար՝ հմմտ. ձուկն, մուկն, արմուկն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանլիկ,
մանլուկ,
մանլտի,
մանկանալ,
մանկամարդ,
մանկամայր,
մանկաբարձ,
մանկաբարոյ,
մանկապէս,
մանկակորուստ,
գեղեցկամանուկ
Նոր՝
մանկապարտէզ, մանկավարժ, մանկատուն
մանկապարտէզ, մանկավարժ, մանկատուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μάνυ «փոքր, քիչ» (ըստ Հեսիքիոսի)
Մատենագիտություն
H. AG 272;
Աճ. ՀԱԲ 255
Տե՛ս նաեւ
ՄԱՆՈՒՇԱԿ
(-ի, -աց)
(մանիշակ, մանեմշակ)
«մանուշակ (ծաղիկ)»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. vanafsak
Աղբյուր՝ ասոր. maniškā
այստեղից մանիշկա ձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանիշակագոյն,
մանուշակաբեր
Մատենագիտություն
H. AG 191, 311;
Աճ. ՀԱԲ 256
ՄԱՆՉ
«տղա»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *men-
«փոքր, փոքրացնել»
(անմիջական նախաձեւ՝ *mṇkio-)
Աճառեանը (ՀԱԲ 3, 256) համեմատում է լատ. mās «տղամարդ, տղա» բառի հետ, որը հնդեւրոպական այլ զուգահեռներ չունի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանչուկ,
մանչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
manāk «մի քիչ»
մ. վ. գ.
manc «պակասութիւն, կարիք»
լիտվ.
meñkas «թոյլ, սուղ, քիչ, աննշան»
բոխս. B
mänk- «ստոր լինել, ենթարկուել»
խեթ.
maninku- «կարճ, մօտ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 138;
Աճառեան (ՀԱԲ) 256
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։