Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 547 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՊՏԻՏԱՐ (ոսպիտար, ոսպիկար, ափսիտար) «ծառա (թագավորի ձեռքին ջուր լցնող)»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. hospitarius
հունարենի միջնորդությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 563
Էջ 603, սյունակ 1 Էջ 603
ՈՍԿԻ -ւոյ, -ւով, -եաց «ոսկի, ոսկյա»
Անստույգ
Կասկածելի են եւ՛ հնդեւրոպական մեկնաբանութիւնները (օրինակ՝ *aues- «լուսաւորել» արմատից), եւ՛ ոչ հնդեւրոպական (փոխառութեան) կասկածները
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսկեղեն, բազմոսկի, ոսկենկար, յոգնոսկի, ոսկեպատեան, ոսկիածին, ոսկեզարդել, ոսկիակուռ, ոսկերիչ
Նոր՝
ոսկեզօծել, ոսկեատ, ոսկեդար, ոսկեած, ոսկեդարեան, ոսկիգիսակ, ոսկեդրամ, ոսկերչական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ֆինն. aske «պղինձ»
շումեր. guškin «ոսկի»
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՄԻԴԱՅ (ոսմիդայ) «մի տեսակ պոլիպ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὀσμύλος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 567
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՄՆԵԼ «ասել» (բարբառային)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՈԽ (-ի, -աց) (աւսոխ, օսոխ) «հակառակորդ, թշնամի, վրեժխնդիր, նախանձահույզ, վրեժ, քեն, ոխ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական *osaxv (թերեւս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոսոխիլ, ոսոխասեր, ոսոխութիւն, հակառակոսոխ, դառնոսոխ
Մատենագիտություն
Meillet, REA 9
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏ I (-ոյ) «ճյուղ, շիվ, ոստ, ելունդ, բլուր, բլրակ, իլիկի վրա դիզված թել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ozdo-s- «ճյուղ, ոստ» նախաձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստախիտ, ոստանալ, ոստաքանդ, ոստակոտոր, նրբոստ, մանրոստ, բազմոստ, վեցոստեան, դառնոստեան, եաւթնոստեայ, ոստայն, ոստայնանկ, ոստայնանկել, ոստայնանկութիւն, միոստանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ὄζος
գոթ. asts «ճյուղ»
հ. անգլ. ōst «ոստ, ելունդ»
Մատենագիտություն
H. AG 482; Աճ. ՀԱԲ 568-569
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏ II «արգելք»
Ստուգաբանություն (հավանաբար)
հավանաբար ոստ «ճյուղ» բառն է՝ նեղ իմաստով գործածված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զինչոստ, զինչոստել
Տե՛ս նաեւ
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏ III «ոստյուն»
Ստուգաբանություն (թերեւս)
թերեւս ծագմամբ նույնն է ոստ «ճյուղ» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստնուլ, ոստել, ոստոստել, ընդոստ, որոտընդոստ, դիւրոստոյց, կարծոստ, առոստ
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏԱՆ «թագավորանիստ, թագավորական քաղաք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ պ. ōstāndār «գավառապետ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստանեաց, ոստանիկ, սարոստանիկ
Մատենագիտություն
H. AG 215; Աճ. ՀԱԲ 570
Էջ 604, սյունակ 1 Էջ 604
ՈՍՏԻԿԱՆ (-ի, -աց) «թագավորական բարձր պաշտոնյա, արաբական կուսակալ, ոստիկան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. ōstīkān (ōstīgān) «հավատարիմ, վստահելի (անձ)»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571