Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԵՐԵԱԿ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *penkʷe-ro-
հ.-ե. արմատ՝ *-er-
«հակադրական ածանց»
որ *-(e)ro-ի աթեմատիկ ձեւն է
Կազմված է -եր տարրից՝ -եակ ածանցով. սրանից -եր-ը հինգեր ձեւի մեջ հավանաբար ծագում է հ.-ե. *penkʷe-ro ձեւի *-e-ro-ից. մյուս ձեւերում -եր-ը կամ համաբանական է՝ հինգեր- ձեւի ազդեցությամբ առաջացած, կամ գալիս է հ.-ե. *-er- հակադրական ածանցից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եաթներեակ,
հինգերեակ,
վեցերեակ,
տասներեակ
-(Ե)ՐՈՐԴ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ro-
*-o-ն պահպանվել է հաջորդ -րդ-ից առաջ
հ.-ե. արմատ՝ *-dhro-
Այս ածանցի -րորդ բաղադրիչի -րր-ն ծագում է հ.-ե. *-ro-ից, որի *-o-ն պահպանվել է հաջորդ -րդ-ից առաջ` *երկիրորդ > երկրորդ, *երիրորդ > երրորդ, *չորիրորդ > չորրորդ. -րդ-ն հավանաբար ծագում է հ.-ե. *-dhro- ածանցից (հմմտ. -որդ) հինգերորդ բառի մեջ նույնպես առկա է *-ro-ն, իսկ -ե-ն հիմքային է (*penkʷe-ro- հինգերո-). ավելի բարձր թվականների -երորդ-ի -երո-ն կամ հինգերորդ-ի համաբանական ազդեցության արդյունք է, կամ գալիս է *-ro-ի *-ero- տարբերակից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկրորդ,
երրորդ,
չորրորդ,
հինգերորդ,
վեցերորդ,
եթներորդ
-ԵՑԻԿ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ի տարբերություն ազդեցիկ, դիեցիկ, երգեցիկ կազմությունների, որոնք ածանցված են -եաց հիմքային ձեւից (երգեաց - երգեցիկ)՝ -իկ ածանցով եւ զուգահեռ են -ացիկ-ով (մուրացիկ), -ուցիկ-ով (հեղձուցիկ) կազմություններին, գեղեցիկ-ի դեպքում բայական համապատասխան հիմք չկա. մնում է ենթադրել կամ համաբանական կազմություն, կամ նախնական *գեղի հիմքի սեռական-տրականից (գեղեաց) -իկ ածանցով կազմված ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղեցիկ,
ազդեցիկ,
դիեցիկ,
երգեցիկ,
մուրացիկ,
հեղձուցիկ
-ԵՒԻՆ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-bhi
Ածանցի -ւ- տարրը նույն ծագումն ունի, ինչ գործիականի -ւ-ն (*-bhi), ընդ որում -ե-ն հիմքային տարր է, ինչ վերաբերում է -ին-ին, այն կամ հայերենի -ին ածանցն է (հմմտ. վերին, ներքին), կամ, որ ավելի հավանական է, եթե նկատի առնենք ամենեւին բառի մակբայական գործածությունը, պահպանել է *-bhi-ի *-i-ն՝ հաջորդող ցուցական տարրից առաջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամենեւին
-ԵՐԵԱՆ
(-երին)
«ամենեքեան, բոլորեքեան, երեքեան, չորեքեան, հինգեքեան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-es
հոգնակի վերջավորություն
Կազմված է հ.-ե. հոգնակի *-es վերջավորությունից ծագող -եր-ի եւ -եան (-ին) ածանցի միացմամբ ու հետագա ընդհանրացմամբ:
-ԷՃ
«բուէճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ēč
«փոքրացուցիչ-փաղաքշական ածանց»
փոքրացուցիչ-փաղաքշական -ēč ածանցից, որ հանդես է գալիս նաեւ Մանէճ (Մանայճ) հատուկ անվան մեջ (-ēc < *aica-). սակայն բուէճ-ի բու հիմքը բնիկ հնդեւրոպական է, որին համապատասխանում է պրսկ. bum-ը. պետք է ենթադրել բաղարկություն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրսկ.
bum
-ԷՆ
I
«հանդիպում է միայն իրանական փոխառություններում (նկարեն-նկար, այլեւ քաղկեն «գարեհաց», որի հարաբերությունը կասկ «կեղծած գարի» բառի հետ չի գիտակցվում)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ēn
Ծագում է իրան. -ēn (aina-) ածանցից:
-ԷՆ
II
«այդրէն, այսրէն, անդրէն, անդրէն, ապաքէն, աստէն, ձեզէն, մեզէն, քեզէն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ei-ni-/-oi-no
դերանվանական ձեւ
Ծագում է հ.-ե. *-ei-ni-/-oi-no դերանվանական ձեւից, որ առկա է նաեւ սո-յն, դո-յն, նո-յն ձեւերի մեջ:
Մատենագիտություն
Pokorny 286;
Meillet 1898, 274
-ԷՔ
«այծէք, ձեռք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
-եայ-ք-ի հնչյունափոխված տարբերակն է՝ եայ-ք > -էք՝ *այծի-այք > այծէք. ձեռոք-ի էք-ը համաբանական է, եթե նախնական *ձեռքի տիպի հիմք չենթադրենք:
-Ի
«արծաթի (հմմտ. արծաթ), գերի (հմմտ. գերել), երկ-սայրի (հմմտ. սայր), կաղնի (հմմտ. կաղին), կոզի «կարագ» (հմմտ. կով՝ վ/զ հերթագայությամբ), հոգի (հմմտ. հոգ, հով), ներքինի (հմմտ. ներքին), ամայի (հմմտ. ամալ «քանդել»), արի (հմմտ. այր, ար-), աւելի (հմմտ. յ-աւելուլ), ձրի (հմմտ. ձիր), այծի (հմմտ. այծ), հանի «տատ» (հմմտ. հան)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-iyo/ -ā-
ածանց
Ծագում է հ.-ե. *-iyo/ -ā- ածանցից: Եթե -ի/ա-ով հիմքերի սեռական-տրական -ի-ն ծագում է հ.-ե. *-iyo- ածանցից, ապա ծագմամբ նույնական է -ի ածանցի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
svápn(i)yam
«երազ»
հ. հնդկ.
svápna
«քուն»
լատ.
somnium
«երազ»
լատ.
somnum
«քուն»
հուն.
δεξιό
«աջ, աջակողմյան»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։