Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 54 / 240
ԵԼԱԿ
(ելագ)
«վարդազգի մի հատապտուղ, գետնամորի»
Փոխառություն
Աղբյուր՝ թթր. yilak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելականոց,
ելակենի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 10
ԵԼԻԴՈՐՈՍ
«առասպելական մի օձ»
Փոխառություն
հունարենից
ԵԼԻՍՏ
«հունական մի տիտղոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. < լատ. illustris «լուսավոր, լուսապայծառ» բառից
հունարենից, որ իր հերթին փոխառված է լատիներենից: Ըստ Աճառյանի (ՀԱԲ 2, 10)` նույնն է եղուստր-ի հետ. այս դեպքում ծագում է հուն. < լատ. illustris «լուսավոր, լուսապայծառ» բառից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելիստութիւն
ԵԿԹԱՓՍՏԵԼ
(եկթափիստե, եկթամբիստե)
«հիանալ» կամ «տխրել» կամ «մտահույզ» (լինել) կամ «զարհուրել»
(ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. εκθαμβεσθαι
(թերեւս)
«զարմանալ, ապշել»
բայց մի ձեւից: Ամալյանը (ԲՀ 363) բխեցնում է εκπλεκτικός «հիացական», εκπληξις «հիացում» (ավելի ճիշտ՝ «ապշած» եւ «ապշություն») բառերից, որոնք ձեւով հեռու են կանգնած:
ԵԿՂԱԼԷ
(եղկալէ)
«մի բո՞ւյս»
Ծագումն անհայտ է
ԵԿՂԵՍԻԱՍՏԻԿՈՍ
(եկ(կ)լեսիաստիկոս, եկլեսիաստիկոս, եկղեսիաստիկոս)
«եկեղեցական մի տիտղոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εκκλησιαστικός
Մատենագիտություն
H. AG 348;
Աճ. ՀԱԲ 14
ԵՂ
(եղանիլ, կտր. եղե)
««լինել, գոյանալ», եղ «գոյություն, եղած բան», այլեւ յեղ-, յաղ-»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-
«քշել, շարժել, շարժվել, գնալ»
հետեւելով Մեյեին, համեմատում է հուն. πελομαι բայի հետ եւ միացնում է *kuel- «պտտել, շրջել» արմատին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղանիլ,
եղումն,
եղական,
եղելութիւն,
եղուտ,
եղանակ,
եղոցել,
եղան,
անեղ,
մակեղուս,
յեղուլ,
յեղութիւն,
յեղումն,
յեղափոխ,
յեղաշրջել,
յեղադարձել,
յեղական,
յեղակագույն,
յեղանակ,
յեղանակել,
յեղինակաւոր,
յեղակարծ,
եղակարծ,
աղեկարծ,
յաղակարծ,
երագայեղ,
դիւրայեղ,
խելայեղ,
ծայրայեղ,
եղեղել,
յեղեղեանիս,
յեղեղուկ,
յեղյեղուկք,
յեղյեղումն,
անյեղելի,
յաղթադարձիլ,
յաղակարծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ελαύνω «քշել, շարժել»
հ. իռլ.
luid «գնում էր»
Մատենագիտություն
Pok. IEW 306;
Աճ. ՀԱԲ 14;
Աճ. ՀԱԲ 394
ԵՂԵԲՈՐՈՍ
(եղբորոս, ղեբերոս, ղեբորոս, եբորոս, եբուրոս սխալմամբ` եղդորոս)
«մի բոյս` դանձլամեր, խարբախ, քրիստոսածաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ελλέβορος
Մատենագիտություն
H. AG 348;
Աճ. ՀԱԲ 17
ԵՂՏԱՄՆ
«մի բույս (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
ԵՂՄ
«մեղմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-
«հանգստանալ, հանդարտվել»
հ.-ե. արմատ՝ *sel-
«բարեհաճ լինել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- արմատի հետ, որի տակ միավորվող ձեւերը առանց այն էլ կասկածելի են։ Կասկածելի է կապը նաեւ *sel- արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղմիկ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։