Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված · Էջ 54 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 507, սյունակ 1 Էջ 507
ՄԱՆԴԻԿ (մանդ, մանդի, մանտի) «երկականի պայուսակ, խուրջին»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական? mandiki (թերեւս)
Սակայն ավելի հավանական է հայ. եւ վրաց. բառերը փոխառյալ համարել մի երրորդ (իրանական՞) աղբյուրից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. —
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 252
Էջ 511, սյունակ 1 Էջ 511
ՄԱՌՕՆԵԼ «բաց թողնել, լքել, խափանել»
Փոխառություն
Էջ 511, սյունակ 1 Էջ 511
ՄԱՍԿՈՒՌՎԹ ««խոտորմունք» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ եբրայերեն (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Մատենագիտություն
ԲՀ None
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԻՏԵՂ «հավկլտենի (բույս)»
Ստուգաբանություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad-
Կազմված է մատի եւ դեղ բաղադրիչներից՝ վերջինիս դ>տ առնմանական խլացմամբ. մատի-ն կարող է ծագել հնդեւրոպական *mad- արմատից
Էջ 515, սյունակ 1 Էջ 515
ՄԱՐԱՐՊԱՅ «սպանություն» (ԲՀ)
Փոխառություն
Տե՛ս նաեւ
Էջ 517, սյունակ 1 Էջ 517
ՄԱՐԻ (-րոյ, -րեաց) (մայրի) «էգ թռչուն, հավ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *merio «մանկամարդ կին, աղջիկ»
*merio «մանկամարդ կին, աղջիկ» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. márya- «երիտասարդ մարդ»
հուն. μεῖραξ «աղջիկ» (ուշ՝ «տղա»)
լատ. maritus «ամուսնացած մարդ»
լիտ. marti «նորահարս»
կիմր. merch «դուստր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 284
Էջ 518, սյունակ 1 Էջ 518
ՄԱՐՄԻՆ (-ոյ) «միս մարմին»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
արմատից: Համեմատութիւնը կասկած է հարուցում, եւ հնարավոր է համարվում ենթադրել իրանական աղբյուր, բայց այսպիսի բառ չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարմնագեղ, մարմնածին, մարմնակից, մարմնահար, մարմնապէս, մարմնացի, թանձրամարմին, քաջամարմին, գեղեցկամարմին, երկմարմին, թուլամարմին, բազմամարմին
Նոր՝
մարմնամարզական, մարմնամարզիկ, մարմնամարզութիւն, գեղամարմին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. márman- «հող, աճուկ, կարեւոր մարմնանդամ, անպաշտպան մարմնամաս»
լիտվ. melmenys «երիկամը պատող միս»
Մատենագիտություն
H. AG 473; Աճ. ՀԱԲ 287; Pok. IEW 720
Էջ 518, սյունակ 1 Էջ 518
ՄԱՐ(ՈՒԹԻՒՆ) ««մոլորութիւն» (բբ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *smer- «մտքում դնել, հիշել, հոգալ»
Թերեւս կապ ունի հուն. μέρμηρα «վրիպել, շեղվել, սխալվել, մեղանչել» բայի հետ, որ չունի հավաստի ստուգաբանութիւն, եւ որ հակված են կապելու հնդեւրոպական *smer- «մտքում դնել, հիշել, հոգալ» արմատի հետ, որից բխեցվում է հայ. մորմոք բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարամիտ, մարութիւն, մարդատողական, մարդամարտուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μέρμηρα «վրիպել, շեղվել, սխալվել, մեղանչել»
Տե՛ս նաեւ
Էջ 518, սյունակ 1 Էջ 518
ՄԱՐՈՒՖ (մարուք) «խոտաբոյս» (բուսաբանական)
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Էջ 518, սյունակ 1 Էջ 518
ՄԱՐՍԵԼ «մարսել, կերածը յուրացնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mr-k'- «շփել, տրորել» (անմիջական նախաձեւ՝ (*mer-))
արմատից: Աճառյանը (ՀԱԲ 3, 288) բխեցնում է ասոր. məras «ճմլել, ջարդել, կակղացնել» արմատից, որ քիչ հավանական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարսական, անմարսական
Նոր՝
մարսողական, մարսողութիւն, դժուարամարս, դիւրամարս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. marawo
հ. անգլ. mearo «փխրուն, փափուկ, մեղմ»
հ. ռուս. moromradi «կրծել, մաշեցնել, մանրել»
մ. ն. գ. morken «ճզմել, ճմլել»
ավ. mərəxš «քայքայում»
խեթ. mark- «քայքայել»
Մատենագիտություն
Աճառյանը 288