Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 807 բառահոդված (էջ 54/81)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 457, սյունակ 1 Էջ 457
ՀԵՍՍՈՒԿ (յեսսուկ, յեսմիկ) «ճարճրուկ, ասորեակ (բոյս)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pek- «բուրդ կամ մազ գզել» (անմիջական նախաձեւ՝ *pekmo-)
(ճարճրուկը մազոտ ցողուն ունի)՝ բուսանուանականակազմ -ուկ ածանցով. *pekmo-ի համար հմմտ. պ. pasm «բուրդ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
pasm
«բուրդ»
Էջ 459, սյունակ 1 Էջ 459
ՀԵՓՏԱՍՍԱԳՐՈՆ «Մեծ արջի համաստեղություն» (աստղաբաշխական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἑπτάστερος
աղավաղված տառադարձություն փխնկ. *հեփտաստերոն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 90
Էջ 462, սյունակ 1 Էջ 462
ՀԻՒՍՆ (-ան, -ունք) (հետան) «հիւսն, փայտագործ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կապուած հիւսել արմատի հետ։ Իմաստային զարգացման համար հմմտ. լատ. texo «հիւսել»...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հիւսնել, հիւսնութիւն, հիւսնական, հիւսնոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
texo
«հիւսել»
Էջ 463, սյունակ 1 Էջ 463
ՀՄՔՏԱԼ «արհամարհել, ծաղրել, «հոխորտալ (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 465, սյունակ 1 Էջ 465
ՀՈՄԱՆԻ «սիրեկան, տարփածու, համախոհ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս հոմ- նախածանցով կազմութիւն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոզահոմանի, բազմահոմանի, բազմահոմեան, հոմանուհի
Էջ 467, սյունակ 1 Էջ 467
ՀՈՒԼՊԱՅ «հացհամեմ (բույս)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. hulba
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 121
Էջ 467, սյունակ 1 Էջ 467
ՀՈՒՄԵԼ (հմել, հմուլ, խմել, խմէլ) «գայլուկ» (բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
Հայերենի տարբերակները թերեւս տարբեր աղբյուրներից են:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 122
Էջ 468, սյունակ 1 Էջ 468
ՀՈՒՊ (-ոյ, ուշ` -ի, -ից) «մոտ, կից, սեղմ, անմիջապես»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ub- «սեղմել»
Աճառյանը, (ՀԱԲ 3, 124) առանձնացնում է հնից եկող հուպ «մոտ» եւ հուպ «սեղմում, սեղմելը» արմատները եւ երկրորդն է համեմատում հ. հնդկ. ubjάti ձեւի հետ, իսկ առաջինը համեմատում է լատ. sub «տակ, մոտ» բառի հետ, որ ծագում է *sub- ձեւից: Հնարավոր է երկու ձեւերի բաղարկում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հպիլ, հպաբար, հպատուր, հպելիք, դիւրահուպ, երկրահուպ, վաղահուպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ubjάti
«ցած է սեղմում»
լիտվ.
ūbyti
«շտապեցնել»
Մատենագիտություն
Աճառյան (ՀԱԲ) 124
Էջ 468, սյունակ 1 Էջ 468
ՀՈՒՐԱՍՏԱՑ ««սառնամանիք» (°)»
Ստուգաբանություն (անստույգ)
Կարծես թե կազմված է հուր եւ ստաց բաղադրիչներից, բայց ըստ համատեքստի ենթադրվող իմաստը չի համընկնում սրանցից բխող ընդհանուր իմաստին
Էջ 469, սյունակ 1 Էջ 469
ՀՌՉԱԿ «ցնծության ձայն, աղաղակ, համբավ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմություն` -ակ ածանցով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հռչակել, հռչակական, հռչակավոր, բարեհռչակություն, բազմահռչակ, չարահռչակ, տխրահռչակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 128