Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված · Էջ 54 / 200
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՄՆԱՅ «ուսումնասեր»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Տե՛ս նաեւ
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՄՈՆԻ (էլմոնի) (եղմունի, ելոմոնի, եղմոնայ, եղմոնաս, եղմոնի փեղմոնի, փեղմոնի եղմոնի) «այսինչ (եւ) այնինչ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. ελμωνί < եբր. almōnī palmōnī (թերեւս)
ԲՀ-ում տարբեր ձեւերի աղավաղումով ստեղծվել են առանձին բառաձեւեր՝ երբեմն տարբեր մեկնությամբ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 21
Տե՛ս նաեւ
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՆ -ին, -ինք, -անց «էգ եղջերու»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «գույնացույց» (անմիջական նախաձեւ՝ *elno-)
բխում է *elno- *el- գույնացույց արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղնոտն, եղնորթ, եղնիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. έλαφος «եղջերու»
հուն. ελλός «մատաղ եղջերու» (<*el-no-)
լիտվ. elnis
սլավ. (j)elenь
ռուս. олень «եղջերու»
Մատենագիտություն
H. AG 442; Աճ. ՀԱԲ 22
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՈՒԿ «խեղճ, թշվառ, ողորմելի, ավա՜ղ, ափսո՜ս, վա՜յ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *el- «բնաձայնական» -ուկ վերջածանցով
Աճառյանը բխեցնում է *leug’- «կոտրել, բեկանել» արմատից, բայց սրանից կա բնականոն լույծ-ը (լուծանել)։ *leug’-ի կողքին *leug- ձեւի առանձնացումը հարցը չի լուծում, որովհետեւ հայերենում *g-ն *u-ից հետո նույնպես պիտի փոխվեր ծ-ի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղկություն, եղկելի, եղկել, եղկանք, եղուկել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ολολυγή «ճիչ, ողբ»
հուն. ελεγος «եղերերգ»
հուն. ελεος «կարեկցություն, խղճահարություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 22; Ջահ. ՀԼՊ 136
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՈՒՆԳՆ ան, -ունք (-ունկն, ուշ` ղունգն, ղնգունք, ըղունկն, ըղնկունք) «եղունգ, թերիչ, հատիչ, եղնգաքար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nogh- (անմիջական նախաձեւ՝ *longh-, *ongh- / nogh-) *ongh-li- ձեւի կողքին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղնգաբերան, եղնգաքար, եղեգնաքար, եղենգնաքար, եղնգնեայ, լայնեղունգն, սարդեղունգն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. nakhá-
հուն. όνυξ
լատ. unguis
հ. վ. գ. nagal
լիտվ. nagas
ռուս. ноготь «եղունգ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 22-23; Ջահ. ՀԼՊ 141
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՈՒՉ (բրբ. եղու՞նջ) «արգելք, խոչնդոտ»
Ծագումն անհայտ է
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՈՒՍՏՐ «իշխանական մի աստիճան»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. illustris
Փոխառություն` լատ. illustris ( > հուն. > հայ.՞)
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՈՒՐՈՍ «կատու»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αἴλουρος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 23
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՈՓԻՆ (եղոփոն) «եղջերու»
Ստուգաբանություն
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՂՋԻՒՐ (հին՝ եղջեր), -ջեր, -ջերց (-ջերաւ) «եղջիւր, կոտոշ, պոզ, սրվակ, մի անկիւնազարդ, այծեղջիւր (պտուղ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k’er- «վերնամաս, գլուխ, եղջիւր, գագաթ» (անմիջական նախաձեւ՝ *k’reuer- կամ *k’reuro-) արմատից ենթադրված
*k՛reuer- կամ *k՛reuro- նախաձեւի դեպքում ենթադրվում է *k՛r-ի նույնպիսի զարգացում, ինչպես *bhr-ի դեպքում (աղբիւր եւ եղբայր բառերում), որը քիչ հավանական է․ անհավանական է նաեւ խեթ․ *karauar «եղջիւր» եւ հայ․ եղջիւր բառերի համար *ghr-ով նախաձեւի վերականգնումը (փոխանակ *k՛r-ով նախաձեւի)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղջերու, եղջերատր, եղջերիկ, եղջերուաքաղ, եղջերցել, միեղջերու, մահիկեղջիւր, ռնգեղջիւր, այծեղջիւր, միեղջիւր, եղջերենի, եղջերաւոր, եղջիւրաքոյս, եղջիւրահանդիպեալ