Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 537 / 764
ՇՂԹԱՅ
(-ի, -ից)
«շղթա»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. šīšiltā
Աղբյուր՝ ասոր. šešaltā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շղթայագործ,
շղթայակապ,
շղթայաձեւ,
շղթայատող,
շղթայել,
շրթնաշղթայ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 477;
H. AG 314;
Աճ. ՀԱԲ 524
ՇՂՈՒ
(շղուա-, շեղա-, շուղա-, շղուրտա-)
«հիմար»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. šlu
(թերեւս)
«խենթ, հիմար»
Աճառյանը (ՀԱԲ 3, 524) կասկածով հնարավոր է համարում հակառակ փոխառութիւնը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շղուաբարոյ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 524
ՇՂՈՒԱԿԱՆ
«մի տեսակ կոշիկ (հողաթափ)»
Ստուգաբանություն
Կազմված է շղու- անհայտ արմատից՝ -ական վերջածանցով: Աճառյանը (ՀԱԲ 3, 525) սրան է միացնում ԲՀ-ի շղոկան «փառամոլ» կամ «աշխարհական» բառը
Մատենագիտություն
ՀԱԲ 525
ՇՄԱԹ
II
«շորի կտոր (որպես կրծկալ, գոգնոց)»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. šamad
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 525
ՇՄԿԵԼ
«խառնել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շմկել
ՇՄՈՇ
«մշոշ (իմա՛ «մշուշ»)»
Ստուգաբանություն
Մշուշ բառի սխալագրութիւնն է
ՇՄՈՐԻԼ
«հոտել, նեխել»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. šmori
(թերեւս)
«հոտ»
բայց կարող է լինել հակառակ փոխառութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 526
ՇՄՐՏԱԿ
«օճառախոտ»
Ստուգաբանություն (հավանաբար)
Կազմված է բուսանվանական -տակ արմատով՝ հավանաբար շմոր-իլ «հոտել» արմատից
ՇՆԿՃԵԼ
««ճճնճերել» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ
ՇՆՀԱՐՄԻ
(շեհարմնի, ջեհարմնի)
««մի տեսակ օշինդր» (հայկական օշինդր)»
(բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. šīharmānī
«հայկական օշինդր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 526
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։