Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՔՈՒՉԱԿ
«Նահապետ Քուչակի անունը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՔՈՒՌԱԿ
-ի, -ա
«ձիու կամ էշի ձագ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. kurrak
փոխատու լեզու՝ պ. kūrra
Իրանական փոխառություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձիաքուռակ,
իշաքուռակ
Մատենագիտություն
H. AG 258;
Աճ. ՀԱԲ 594
ՔՈՒՍԻԹԱՅ
(-ի)
«կնգուղ, կրօնաւորի գլխարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. kōsīθā
Մատենագիտություն
H. AG 319;
Աճ. ՀԱԲ 595
ՔՈՒՐՁ
(սեռ. քրձի)
«մազեղէն, մազեղէնից պատրաստուած պարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *kurz
հմմտ. ասոր. (< իրան.) kūrzā, արաբ. (< իրան.) kurz «քուրձ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քրձազգած,
քրձազգեստ
Մատենագիտություն
H. AG 258;
Աճ. ՀԱԲ 595-596
ՔՈՒՐՄ
I
(-ի, -աց, ուշ՝ -ունք, -անց)
«քուրմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. kūmrā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քրմանալ,
քրմորդի,
քրմապետ,
քրմաժողով
Մատենագիտություն
H. AG 320;
Աճ. ՀԱԲ 596
ՔՈՒՐՔ
(քութ)
«սուտ, զուր, թշնամանք»
((բհ))
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քուրբել,
քութել,
քքել
ՔՈԹԵԼ
«կարկատել, կցմցելով կարել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քոթենաւոր
ՔՈՆԱԾ
«ծաղկատար, չէչոտ երեսով»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՔՍԱԿ
(-ի, -աց, գրծ. -ով)
«պարկ, ծրար, դրամապանակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *kīsak
փոխատու լեզու՝ պ. kīsa
Իրանական փոխառություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քսակագին,
քսակակալ,
քսակահատ
Մատենագիտություն
H. AG 258;
Աճ. ՀԱԲ 598
ՔՍԱՆ
(-ի)
«քսան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uiknti-
«քսան»
Բնիկ հնդեւրոպական՝ *uiknti- «քսան» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քսանամեան,
քսանամեակ,
քսանեթին,
քսաներորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vimçatí-
լատ.
vīgintī
հ. իռլ.
fiche
«քսան»
Մատենագիտություն
H. AG 504;
Աճ. ՀԱԲ 598
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։