Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված
· Էջ 53 / 79
ՃՓՆԻ
(ճֆնի, ջիֆնի)
«երիցուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. (՞)
(բուն աղբյուրը չի հավաստվում)
թերեւս արաբական
ՄԱԶԴԵԿԱՆ
«ամսվա վեցերորդ օր»
Փոխառություն
Փոխառություն է, բայց բուն աղբյուրը չի հավաստվում
ՄԱՀ
(-ու, -ուան, -ուամբ, -ունք, -ուանց)
«մահ, վախճան, կոտորած, սպանդ»
Փոխառություն
Իրանական փոխառություն է, չնայած համապատասխան իրանական ձեւը չի հավաստվում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մահածին,
մահաբեր,
մահաշունչ,
մահկանացու,
մահապարտ,
խեղդամահ,
վաղամահուկ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 181
ՄԱՀԿԱՆԱՅ
«մի տեսակ տուրք»
Փոխառություն
հմմտ. -այ
ՄԱՃԱՐ
(ՄԱՃԱՌ)
«մաճառ, խակ գինի»
(ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *mad
«թաց, կաթել, հյութեղ, պարարտ»
(անմիջական նախաձեւ՝ *madio-)
Մաճ-ը հավանաբար ծագում է հնդեւրոպական *madio- (*mad) «թաց, կաթել, հյութեղ, պարարտ» արմատից, որից՝ մատաղ բառը, այլեւ պ. māst «թթվակաթ, մածուն», գ. Mast «գիրացում, բտում, կեր»
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
māst «թթվակաթ, մածուն»
գ.
Mast «գիրացում, բտում, կեր»
Մատենագիտություն
Джаукян, ОИДПАЯ 176
Տե՛ս նաեւ
ՄԱՄ
«տատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mam(m)a
(անմիջական նախաձեւ՝ *mā)
բոբովաբառ է (մանկական բառ)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mam(m)a նախաձեւից, որ ունի նաեւ ոչ կրկնավոր *mā ձեւը եւ բոբովաբառ է (մանկական բառ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մամխոտայ,
նախամամ,
երկմամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
mām(ā,-i) «մայր»
հուն.
μάμμη «մայր, տատ»
լատ.
mamma «ստինք, մայր»
լիտվ.
māmā «մայր»
Մատենագիտություն
Pok. IEW 604;
ՀԱԲ 242
ՄԱՄԻՐ
(մաթիր)
«հավ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ՄԱՆԱՆԻԽ
(-ոյ)
(ուշ` մանանեխ)
«մանանեխ»
Փոխառություն
ՄԱՆԱՒԱՆԴ
«մանավանդ, հատկապես»
Փոխառություն
բաղադրություն՝ նամանաւանդ. (իրանական՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նամանաւանդ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։