Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված · Էջ 53 / 318
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈԴԻ (գօդի, գոթի) ««քոբոտ, ուրուկ» (բրբ. «թոյլ», «ծոյլ», «տկար»)»
Ծագումն անհայտ է
Նմանությունը թյուրք. qotur «քոբ, քոբոտություն» բառի հետ պետք է համարել պատահական:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոդություն, գոդենոց, գոդատուն, գոդետուն, գոդեստան
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈԶ «մեգ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոզել, գոզբերան, գոզարգել, գոզգոզել
Էջ 165, սյունակ 1 Էջ 165
ԳՈԶՐՈՒՄ (գոբոզեն, գոռոզեն, գոբզեն, գոբոզմն) «կատակ, կատակերգություն»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Աճառյանը ( ՀԱԲ 1, 571) նշում է նմանությունը գոռոզեն ձեւի հետ, բայց սրա տարբերակ գոռոզեն-ը բերում է առանձին՝ «կտակ» սխալագրությամբ: Ընդհակառակն, Ամալյանը (ԲՀ 69, 357) չի նշում գոռոզեն-ի՝ գոզրում-ի հետ ունեցած կապը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոզրումական
Մատենագիտություն
ՀԱԲ 571; ԲՀ 357
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈԼ «գոլ տաքություն, շոգի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uel- «գոլ, տաք» (անմիջական նախաձեւ՝ *uolo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոլախառն, գոլանալ, գոլո(ր)շի, գոլոշիկ, գոլոշանալ, գոլատր, ջերմագոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. walī «տաքություն»
լիտ. vildyti «զովացնել» (հայ-գերմանա-բալթիական զուգաբանություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571; Solta, DAKIS 298-299
Տե՛ս նաեւ
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՃԱԶՄ «մի կապտագույն թանկագին քար»
Ծագումն անհայտ է
(իրանական ծագման բա՞ն)
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՃ(Ա)ՄԱԿ (գաճամակ, գամճակ) «մի բույս՝ մի տեսակ դափնի՞»
Ծագումն անհայտ է
(իրանական փոխառությո՞ւն կամ հայերեն բարբառային կազմությո՞ւն կոճ-ից)
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՃՄԵՐ (գօջմեր, գօզմեր, կոճմեր, կօշվեր) «մի ծաղիկ»
Անստույգ (՞)
հայերեն բարբառային կազմություն՝ *կոճ-մայր (՞)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՄ (-ոյ, -ի, -աց) «գոմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghom- «գոմ» (անմիջական նախաձեւ՝ *ghomo-)
Կասկածելի է դարձնում *-om > -ոմ անցումը փոխանակ -ում-ի, թեեւ Աճառյանը տալիս է նաեւ *dhōnā > դոն «մի տեսակ հաց, պաքսիմատ» անցումը, որ նույնպես կասկածելի է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոմամուտ, գոմահանդ, գոմահոր, գոմաղբ, անասնագոմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
դան. gamme «փարախ»
շվեդ. բրբ. gamme «մսուր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574; Pok. IEW 452
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՅՐ «գուրգուրանք, համակրանք»
Ծագումն անհայտ է (թերեւս)
այլեւ, թերեւս, բրբ. գուրալ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողջագուրել, ողջագուրանք, գուրգուրալ, գուրգուրանք, գուրալ
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՆՁԱԿ (գանձակ) «փոքր խոյ»
Ծագումն անհայտ է