Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 53 / 454
ԲԱԺ
I
(-ի, -ից)
«մաքս, հարկ, տուրք»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ մ. պ. baž
(հավանաբար)
Աղբյուր՝ պ. baž
(հավանաբար)
ամբողջական փոխառություններ են նաեւ բաժապան, բաժապետ բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաժտուն,
բաժրար,
բաժապան,
բաժապետ
ԲԱԺԱԲՈՒՆ
««իջումն» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
բաժաբումն (ինչ-որ *բաժաբել բայի՞ց), ինչպես գրված է ձեռագրերից մեկում
ԲԱԺԱԿ
(-ի, -աց, -ոյ)
(բարժակ, այլեւ, սխալ ստուգաբանությամբ՝ բաժանակ)
«բաժակ, գավաթ, ըմպանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *bāžak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաժակիկ,
բաժակեան,
բաժակել,
բաժակակալ,
բաժակագող,
բաժակաման,
բաժակաձեւ,
բաժակաճառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բաժանել
ԲԱԺԻՆ
(-ի, -ից, -աց, -ոյ)
(բարժին)
«բաժին, մաս»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական bāžīn
հմմտ. հայ. (< իրան.) բաժ, բաժանել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաժինք,
կողակաբաժին,
բաժնեգին,
բաժնեկից,
բաժնետեր,
բաժնետոմս,
շահաբաժին
Մատենագիտություն
H. AG 115;
Աճ. ՀԱԲ 381
ԲԱԼ
I
(-ի, -ից)
(բաղ)
«մառախուղ, ադոտ, մթագույն, ամպ, ծխի քուլա, գիշեր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փայլուն, սպիտակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բալածեւ,
բաղածեւ,
բալատեսիլ,
բալուտ,
բալեցուցանել,
բալագույն,
բալատեսակ,
բալէշ,
բալաձիգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhāla «փայլ»
հուն.
φαλος «փայլուն»
հայ.
բիլ «բաց կապույտ»
գոթ.
bala «դժգույն»
ռուս.
белый «սպիտակ»
ռուս.
бельмо «աչքի փառ»
Մատենագիտություն
Pok. IEW 118;
Աճ. ՀԱԲ 383
ԲԱԼԱԲԱՆ
«թմբուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրք-թաթարական balaban
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 387
Տե՛ս նաեւ
ԲԱԼԻՇ
«թաթարական մի դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ արեւել. թյուրք. bališ
Աղբյուր՝ մոնղոլ. bališ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 388
ԲԱԽ
(բախ - (ուշ` բաղխ- «հարված»))
«ընդհարում»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhu(m)bh-
բնաձայնական կազմություն
Բնաձայնա-նկարագրական արմատ` մասամբ կրկնավոր. թերեւս զուգահեռ հնդեւրոպական *bhu(m)bh-ով բնաձայնական կազմություններին.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բախել,
բախած,
բախյուն,
սրտաբախ,
դիաբախ,
մտաբախ,
բախբախումն,
բաբախել,
բաբախյուն,
բաբախումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βαβας «շաղակրատ, շատախոս»
հուն.
βαββατης «պարող»
ԲԱԽՏ
I
(-ի, -ից)
(բաղդ, բաստ)
«պատահմունք, պատահար, հաջողություն, ճակատագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. baxta
Աղբյուր՝ մ. պ. baxt
Աղբյուր՝ պ. baxt
իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բախտաբաշխ,
բախտանոց,
բախտաւոր,
բարեբախտ,
չարաբախտ,
վատաբախտ,
լիաբախտիկ,
ծննդաբախտ,
երկնաբախտիկ,
անբախտ,
բաստայեղծ,
բարեբաստ,
բարեբաստիկ,
չարաբաստ,
վատաբաստ
Նոր՝
բախտախնդիր, բախտախնդրութիւն, բախտագուշակ, բախտակից, ապարախտ, դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, տարաբախտ, տարաբախտաբար
բախտախնդիր, բախտախնդրութիւն, բախտագուշակ, բախտակից, ապարախտ, դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, տարաբախտ, տարաբախտաբար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։