Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 53 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՐՏՈՒՔ «ուրեք» (ԲՀ)
Անստույգ
Ըստ Ամալյանի (ԲՀ 367), զետու(ն)ք «օրենք» եւ զերտուք «ուրեք» բառահոդվածներից մեկը աղավաղված կրկնություն է:
Տե՛ս նաեւ
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՒԻԱԴԱՐ «վանապետ, վանահայր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. zāviadār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԷՆ (-ու, ուշ` նաեւ -ի, -ից, -աց) «զէնք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. zēn
Աղբյուր՝ ավ. zaēna
Իրանական աղբիւրից: հմմտ. մ. պ. zēn, աւ. zaēna, այլեւ zēnāvar «զինուած»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զէնընկեց, զինել, զինուոր, զինուորական, զինուորիլ, զինակիր, զինապետ, զինահարիլ, միազէն, մեհնազինել, ոսկիազէն, պատենազէն, գաղտազէն, ապազէն, անզինահար, զինակոչ, զինավաճառ, զինարան, զինավարժութիւն, զինուորագրութիւն
Մատենագիտություն
H. AG 151; Աճ. ՀԱԲ 94
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻ «ինչո՞ւ, ի՞նչ, ինչպէ՞ս, թէ, որ, որպէսզի, որովհետեւ, որքան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kʷi- «դերանուանական արմատ» զ- նախդիրով
Կազմուած է զ- նախդիրով` *kʷi դերանուանական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զիարդ, զերդ, զերթ, զիարդապէս, մինչ զի, քանզի, փոխանակ զի, որպէսզի, վասն զի
Մատենագիտություն
H. AG 450; Աճ. ՀԱԲ 94
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻՆԴԱԿԱՊԵՏ (զըճղակապետ, զինդկապետ, զնդկապետ)
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *zindākpat
Իրանական աղբիւրից` *zindākpat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 96
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԻՏԱԿ «մի բույս»
Ծագումն անհայտ է
Պետք է ուղղել զիրտակ, որ տե՛ս զիր բառի տակ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 96
Տե՛ս նաեւ
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄԱՅԼԻԼ (զմայլանալ) «հագենալ, հիանալ, սքանչանալ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *mel- «փափուկ, մեղմ, հրապուրիչ» (անմիջական նախաձեւ՝ *m-el-) *-l- աճականով ձեւից
կազմված է զ- ածանցով *մայլ արմատից, որ, ինչպես ցույց է տվել Աճառյանը, կապ չունի արաբական ծագման բարբառային մայլ (մայիլ) «զմայլված» արմատի հետ։ Հնարավո՞ր է արդյոք կապը հնդեւրոպական *m-el- «փափուկ, մեղմ, հրապուրիչ» արմատի հետ, որի *-l- աճականով ձեւից ծագում են պրուս. miels, լիտվ. mielas «սիրելի, հաճելի», ռուս. милый «սիրելի համակրելի», այլեւ (ոչ *-l- ով) հ. հնդկ. miēdhā, ավ. myarla «զոհախնջույք» բառերը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմայլական, զմայլութիւն, զմայղութիւն
Նոր՝
զմայլելի, գեղազմայլ, հոգեզմայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս. miels «սիրելի, հաճելի»
լիտվ. mielas «սիրելի, հաճելի»
ռուս. милый «սիրելի համակրելի»
հ. հնդկ. miēdhā (ոչ *-l- ով)
ավ. myarla «զոհախնջույք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄՆԻՏ «կարծր մի քար, որի փոշին գործածվում է որպես հղկիչ նյութ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σμύρις
զմնիտետան քար ծագում է հունական σμυρίτης λίθος ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմնիտետան
Մատենագիտություն
H. AG 349; Աճ. ՀԱԲ 101
Էջ 241, սյունակ 1 Էջ 241
ԶՈԶԱՏԵԼ (զոզատող (միաձայն եղանակի անուն) ձեւի մեջ) (երաժշտական)
Ծագումն անհայտ է (՞)
կապ ունի՞ արդյոք զատ-ել բայի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 241, սյունակ 1 Էջ 241
ԶՈՂՈՔԻԼ «հագենալ, կշտանալ, անհագաբար ուտել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *elək- «քաղցած» զ- նախածանցով
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *elək- «քաղցած» արմատի հետ (զ- նախածանցով):