Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված
· Էջ 53 / 200
ԵՂԻՆՁ
«փլավ»
Թերեւս արհեստական կազմություն (թերեւս)
արհեստական կազմություն՝ եղ «յուղ» եւ (բր)ինձ բառերից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 20
ԵՂՄՇՈՅ
««փափուկ» կամ «ողորկ» (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
ԵՂՄՈՆ
««բարձրացած» (ԲՀ «բարձրացեալ». եղիմոն «բարձր արարեալ»)»
Ծագումն անհայտ է
թերեւս Եղիոն (Իլիոն, Տրոյա) հատուկ անվան որեւէ մեկնությունից առնված:
ԵՂՏԱՄՆ
«մի բույս (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
ԵՂԾ
«խանգարված, ապականված, ավեր, տձեւ, անկերպարան, պակասավոր, վատ, շինձու, հերքում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-g-
«ոչնչացնել, փչացնել, ապականել»
(անմիջական նախաձեւ՝ *el-)
որից, թերեւս՝ *el-g- «խեղճ, աղքատ, պակասավոր», *elk- «քաղցած, վատ»: Իմաստային առումով հեռու է հ.-ե. *selg- «արձակել, նետել, թափել» արմատը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղծ(ան)եմ,
եղծումն,
եղծանելի,
եղծագործ,
եղծագործեմ,
եղծական,
անեղծ,
անեղծական,
դյուրեղծ,
առեղծանել,
զեղծ(ան)ել,
զեղծիմ,
զեղծ(եց)ուցանեմ,
զեղծմութիւն,
շնորհազեղծ,
հայրազեղծ,
մարմնազեղծ,
ծայրազեղծ
Նոր՝
զեղծում, զեղծարար
զեղծում, զեղծարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολλυμι «կործանել, ոչնչացնել, սպանել, քանդել. հեռացնել»
հուն.
ολεκω «ոչնչացնել, կործանել»
բրետ.
ol «պակասություն, կարիք»
մ. բրետ.
el «պակասություն, կարիք»
ԵՂԿ
«գաղջ, գոլ, տաքուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leg-
«կաթել, կաթ-կաթ հոսել»
Եթե ճիշտ է Աճառյանը (ՀԱԲ 2, 21), որ կապում է լկիլ «հալչել (սառույցի մասին)» բայի հետ, ապա եղկ-ը գալիս է *leg- «կաթել, կաթ-կաթ հոսել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղկացուցանել,
եղկութիւն,
կիսեղկ
Մատենագիտություն
ՀԱԲ 21
ԵՂԿԱՅ
««լռություն» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԵՂԿԻԱՆՈՍ
«ալկիոն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αλκυών
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 21
ԵՂՁԱՆԱԼ
«աղաչել, պաղատել»
Անստույգ
Կապ ունի՞ արդյոք խղճ արմատի հետ
ԵՂՄ
«մեղմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-
«հանգստանալ, հանդարտվել»
հ.-ե. արմատ՝ *sel-
«բարեհաճ լինել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- արմատի հետ, որի տակ միավորվող ձեւերը առանց այն էլ կասկածելի են։ Կասկածելի է կապը նաեւ *sel- արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղմիկ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։