Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«դեւ» որոնման արդյունք՝ 2100 բառահոդված · Էջ 53 / 210
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 205, սյունակ 1 Էջ 205
ԴՌՈՅԹ (դռութ, դռոթ, դրուդ, գրոհ-ի ազդեցութեամբ՝ դրոհ) «խմբային հարձակում, գրոհ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhers- «համարձակվել, հանդգնել, հարձակվել» (անմիջական նախաձեւ՝ *dhērs >դր) -ոյթ ածանցով
Աւելի քիչ հաւանական է բխեցնել *dher- «քրթմնջալ, թնդալ» բնաձայնական արմատից՝ r-ի սաստկական բնոյթի փոփոխութեամբ ու-ի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրոթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. dharṣati «համարձակ է, հանդգնում է»
հուն. θάρσος «համարձակութիւն»
գոթ. gadaursan «համարձակվել»
հ. անգլ. gedyrst «համարձակութիւն»
հուն. θόρυβος «աղմուկ, ճիչ»
գոթ. drauhts «արշաւանք»
Էջ 205, սյունակ 1 Էջ 205
ԴՌՈՒՆ (բրբ. դըռոն) «մոլոր՝ pterodles»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dher- (անմիջական նախաձեւ՝ *dher-s)
Բնաձայնական կազմութիւն, որ թերեւս կապուած է հնդեւրոպական *dher-s նախաձեւի հետ՝ *dher- բնաձայնական արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. drensō ««ճչալ» (կարապի մասին)» (գալլերենի՞ց)
Տե՛ս նաեւ
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐԴԶ «ցնդաբանություն»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *dher- «բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *dher- բնաձայնական արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրդջիւն, դրդջումն
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐՆԳԵԼ (*դրինդ-) «դոփել»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dher- «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *dhren-) ածանցյալ ձեւով
Բնաձայնական կազմություն, որ, թերեւս, կապված է հնդեւրոպական *dher- բնաձայնական արմատի հետ (*dhren- ածանցյալ ձեւով):
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐՈՅԼ «որնապան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhur- «դուռ» (անմիջական նախաձեւ՝ *dhurotel-)
բնիկ հնդեւրոպական՝ *dhurotel-` *dhur-, *dhuer- «դուռ» բառից:
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 62; Ջահ. ՀԼՊ 120
Էջ 208, սյունակ 1 Էջ 208
ԴՐՈՒԺ II «վնասակար մի ոգի, մի տեսակ դեւ» (բբ)
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. druǰ «խաբեբա, դեւ»
(նախորդ դրուժ արմատի հետ կապուած)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 695
Էջ 209, սյունակ 1 Էջ 209
ԵԶ (-ոյ) «մեկ, միակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sem- «մեկ, միասին» (անմիջական նախաձեւ՝ *sem-gh-) °
Աճառյանը (ՀԱԲ 2, 4) չի ընդունում, բայց առաջարկում է նույնպես կասկածելի մի ստուգաբանություն՝ արեւելակովկասյան փոխառություն: հմմտ. աբխ., աբազ. zə, za, կաբ., ուբիխ. zzə:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ΐγγια «մեկ» ((Հես.))
լատ. singuli «առանձիններ»
Մատենագիտություն
Pok. IEW 902
Էջ 209, սյունակ 1 Էջ 209
ԵԶՆ (-ին, -անց) «եզ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ag'h- «խոշոր եղջերավոր անասուն» (անմիջական նախաձեւ՝ *eg'h-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եզնանոց, եզնալուծ, եզնակ, եզնախոյ, եզ(ն)ող, եզնիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդ. ahē- «կով»
ավ. azī «երեք տարեկան կով»
մ. հոլ. ag «խոշոր եղջերավոր անասուն, ար...»
Էջ 210, սյունակ 1 Էջ 210
ԵԶՐ (-եր) (այլեւ, հարմարեցմամբ՝ եզերտ) «եզր, սահման, ափ, վերջ, ավարտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eg'h- «եզր, սահման» (անմիջական նախաձեւ՝ *eg'her(o)-) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եզ(ե)րիլ, եզրակացութիւն, գետեզր, ծովեզր, ծովեզրեայ, անեզր, տի-եզերք, տիեզերախաւս, տիեզերական
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. éžeras «լիճ»
լատվ. ezers
հ. սլ. ezero
ռուս. озеро
փռյուգ. Ezara «լիճ» (տեղանուն)
լիտվ. eže «սահման, սահմանագիծ»
լատվ. eža «սահման, սահմանագիծ»
Մատենագիտություն
H. IF Anz. 47; Աճ. ՀԱԲ 6; Ջհ. СГАЯ 105
Էջ 210, սյունակ 1 Էջ 210
ԵԹ I «միայն (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *et- դերանվանական արմատից
առկա է նաեւ եթէ-ի մեջ. թ-ի համար հմմտ. նույն արմատից ծագող *i-t(h), որ առկա է *itthā «այստեղ, այնտեղ», *itthám «այսպես, այդպես», լատ. item «այսպես, այսպիսով» բառերում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ետեթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. item «այսպես, այսպիսով»