Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«դա» որոնման արդյունք՝ 1597 բառահոդված · Էջ 53 / 160
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՆԴՈՂ (դողդող, դանդող, դնդող) «երերուն, շարժուն, փափուկ, կակուղ, թանձր եւ մածուցիկ նյութ, դոնդող»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel- «դողալ, դողդողալ» Կրկնավոր դող արմատից
Կրկնավոր դող արմատից, որ ծագում է *dhel- «դողալ, դողդողալ» արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 680
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԴԱՅԼ «մի գույն»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է:
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԴԱՆ (դուդաս, դուպան, դուդական, դութական) «(ս)պառական (պատառական)» կամ «թակարդ (ապատ, ապետ)» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԼ «դադար, հանգիստ, պատվեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dheu- «պտտվել» (անմիջական նախաձեւ՝ *dhūl-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhūl-՝ *dheu- «պտտվել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ղլալ, դղալ, անդուլ, անդուլութիւն
Նոր՝
գործադուլ, գործադուլաւոր, դասադուլ, հացադուլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. dvelja «պահել, մնալ»
հ. վ. գ. twallen «պահել, ուշացնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 682
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԿԱՆ (դոկան, դակոն) «գերան» (բբ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է. անհավանական է Ամալյանի կարծիքը, որ ըստ դագօն ձեւի եբր. «ցորեան» մեկնության, «ցորեան»-ը համարում է «գերան» մեկնության աղբյուրը:
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՆ II «կարճ սուսեր, դաշույն»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *dhō- «սրել»
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *dhō- «սրել» արմատի հետ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 683) հնարավոր է համարում կարդալ դան եւ նույնացնել դան «դանակ» բառի հետ (տե՛ս)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Տե՛ս նաեւ
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՐՃ II «խանձարուր (՞)»
Անստույգ (՞)
թերեւս ուղղելի է «տուփ, արկղ»։ Եթե Ն. Բյուզանդացու ֆրանսերեն-հայերեն բառարանի layette բառի
Էջ 205, սյունակ 1 Էջ 205
ԴՈՒՔՍ (-ի) «դուքս, իշխան, մահմեդական կրոնապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δούξ < լատ. dux
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դքսութիւն
Նոր՝
դքսական, դքսուհի
Մատենագիտություն
H. AG 346; Աճ. ՀԱԲ 688
Էջ 205, սյունակ 1 Էջ 205
ԴՌՆՉԵԼ (-իլ) «թնդացնել, դողդոջացնել», «ականջը կանչել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhrēn- (անմիջական նախաձեւ՝ *dhrēnkiō-)
Աճառյանը համարում է հայկական բնաձայնական կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դռնչիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. drēch «երգ, պատմութիւն» (<*dhrenkta)
սլովեն. drok «սանդղակոթ, թակ»
Մատենագիտություն
Pok. IEW 256; Աճառյանը (ՀԱԲ) 689
Էջ 205, սյունակ 1 Էջ 205
ԴՌՈՅԹ (դռութ, դռոթ, դրուդ, գրոհ-ի ազդեցութեամբ՝ դրոհ) «խմբային հարձակում, գրոհ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhers- «համարձակվել, հանդգնել, հարձակվել» (անմիջական նախաձեւ՝ *dhērs >դր) -ոյթ ածանցով
Աւելի քիչ հաւանական է բխեցնել *dher- «քրթմնջալ, թնդալ» բնաձայնական արմատից՝ r-ի սաստկական բնոյթի փոփոխութեամբ ու-ի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրոթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. dharṣati «համարձակ է, հանդգնում է»
հուն. θάρσος «համարձակութիւն»
գոթ. gadaursan «համարձակվել»
հ. անգլ. gedyrst «համարձակութիւն»
հուն. θόρυβος «աղմուկ, ճիչ»
գոթ. drauhts «արշաւանք»