Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված
· Էջ 53 / 400
ԲԱՒԱՆԴԱԿ
(բովանդակ, մ. հայ. բաւրնդակ)
«ամբողջ, համայն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. bavandak
Աղբյուր՝ մ. պ. bovandak
իրանական աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բովանդակել,
բովանդակութիւն,
անբովանդակ,
անբովանդակական,
բաւանդակութիւն,
անբաւանդակելի
Մատենագիտություն
H. IF Anz. 36;
Աճ. ՀԱԲ 433
ԲԱՒԹ
(բօթ)
«գույժ, վատ լուր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բօթաբեր,
բօթագրոյց,
բօթալից,
բօթել
ԲԱՒԻՂ
(բաւեղ, բաւիլ)
«լաբիրինթոս, ծածկված մութ տեղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bheu-
«աճել, լինել, ապրել, բնակվել»
(անմիջական նախաձեւ՝ *bheuelā-, *bheuilā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաւղակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φωλεός «որջ, բուն» (<*bhō(u)lo)
հուն.
φωλέω «որջում թաքնվել, մնալ, պահվել»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 36-37
ԲԲՂԱՇ
(բբղօշ)
«մի թռչուն (՞)»
Բնաձայն (՞)
Աղբյուր՝ թրք. ղուշ
(կարող է)
«թռչուն»
բաղադրված լինել բբ-(ել) եւ -ղաշ = ղուշ (<թրք.) բաղադրիչներից:
Տե՛ս նաեւ
ԲԲԶԱԼ
«մռնչալ, առյուծի ձայն հանել», բբշել «բառաչել անասունի ձայն հանել»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բբզօղ,
բբշել
ԲԲՌԵՃ
«քվեճ»
Անստույգ (թերեւս)
բուէճ-ի բարբառային ձեւ՝ բբռլէճ «գիսախռիվ» բառի հետ բաղարկվելով ձեւափոխված:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 434
Տե՛ս նաեւ
ԲԴԵ(Ա)ՇԽ
(բդիշխ), -ի, -աց
(բդիշխ)
«կուսակալ, մեծ իշխան, հյուպատոս, երաժշտական մի եղանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *bidiaxš
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բդեշխափոխ,
բդեշխութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
bythš
մ. պ.
pād(i)šāh
հուն.
πιτιάξης (<իրան.)
վրաց.
pitiaxši (<իրան. patiaxši)
Մատենագիտություն
H. AG 119;
Աճ. ՀԱԲ 434
ԲԵԶԱԿ
(-ի)
(բեզեկ, -եկի, բեզեկն, բեզեկայ, «արեգակ»)
«փայլատակում»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βέξεκ < եբր. bāzāq
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեզեկեան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 435
ԲԵԿ
«բեկված, կոտրված, խեղանդամ, խոնարհ, հեզ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhe(n)g-
«կոտրել, բեկել, ջարդել»
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեկ(ան)ել,
բեկումն,
դիւրաբեկ,
գազանաբեկ,
նախանձաբեկ,
հրամանաբեկ,
կաշառաբեկ,
խեցբեկ,
լերդաբեկել,
աղեբեկ,
բեկբեկել,
բեկբեկումն,
բեկոր,
բեկտորել,
բեկտել,
բեկտու,
բեկտումն,
բեկտոր,
բեկչիլ,
անբեկչելի
Նոր՝
բեկաբոյժ, բեկաբուժութիւն, բեկուն, բեկբեկունք
բեկաբոյժ, բեկաբուժութիւն, բեկուն, բեկբեկունք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
banákti «կոտրում է բեկում է»
հ. իռլ.
bongid «կոտրում է, հնձում է, հաղթում է»
հ. իսլ.
banga «խփել»
Մատենագիտություն
H. AG 429;
Աճ. ՀԱԲ 436
ԲԵՀԵԶ
(-ոյ)
(բեհեզ)
«նուրբ (սկզբնապես կտավե) գործվածք»
Փոխառություն
(սեմական սկզբնաղբիւրի՞ց՝ որեւէ լեզվի (իրանականա՞ն) միջնորդութեամբ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեհեզեայ,
բեհեզեղէն,
բեհեզազգեստ,
բեհեզատիպ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։