Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 800 բառահոդված (էջ 53/80)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 546, սյունակ 1 Էջ 546
ՅԱՄ «ուշ, դանդաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *iem- «պահել, զսպել»
փոխատու լեզու՝ իրան. yam- «պահել, զսպել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յամել, յամենալ, յամումն, յամուրդ, յամր, յամրանալ, յամրագնաց, յամրաքայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
yam-
«պահել»
Էջ 546, սյունակ 1 Էջ 546
ՅԱՄԱՌ (-ի, -աց) «համառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *omə- «եռանդուն գործել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յամառիլ, յամառոտ, յամառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
aniti-
«սեղմում է, նեղում է, հար...»
Էջ 547, սյունակ 1 Էջ 547
ՅԱՆԴԻՄԱՆ «հանդիման, դէմ, դիմաց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. andēmān
Իրանական փոխառութիւն՝
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յանդիմանել, յանդիմանութիւն, յանադիմանատես, յանդիմանուր
Մատենագիտություն
H. AG 141; Աճ. ՀԱԲ 382
Էջ 547, սյունակ 1 Էջ 547
ՅԱՆԴՈՒԳՆ «հանդուգն, համարձակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կա պ. han duga «հրովարտակ», բայց իմաստով հեռու է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յանդգնիլ, յանդգնութիւն, յանդգնաբար
Էջ 548, սյունակ 1 Էջ 548
ՅԱՌԳՆԵԼ «արգելել, սանձել»
Ստուգաբանություն ()
Կազմված է յ+առ+գդել կամ, ըստ Ն. Բյուզանդացու, գ+առ+գդել բաղադրիչներից:
Էջ 549, սյունակ 1 Էջ 549
ՅԱՒԱԿՆ II «հանդուգն, լիրբ» (ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
նույն յաւակն «վերջ, ավարտ» բառն է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաւակնիլ, յաւակնոտ, յաւակնազեղդ, յաւակնութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 390
Էջ 553, սյունակ 1 Էջ 553
ՅԻՐԱԼ «թուլանալ» (ԲՀ` «մեղկիլ»)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pe(i)- «ցաւեցնել, վնասել, պարսաւել» (անմիջական նախաձեւ՝ *pi-)
կապ ունի հնդեւրոպական արմատի հետ, որից հայ. հիւանդ (տե՛ս)
Տե՛ս նաեւ
Էջ 553, սյունակ 1 Էջ 553
ՅՇՏԵԼ (յըշտել) (յըշտել) ««հանդգնել(?)», (ժխտել(?))»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յշտող
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈԽՈՐՏ -ի, -ից (յախորտ, յոխորդ, յախուրդ, ոխորտ, ողորդ) «հոխորտ, խրոխտ, հանդուգն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
պատկերավոր-բնաձայնական կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յոխորտալ, յոխորտանալ, յախորտիլ, յոխորդութիւն
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈՅԼ (յուլ, յող), ուշ՝ -ի, -ից «ծույլ, դանդաղաշարժ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sel- «սողալ, սողոսկել» (անմիջական նախաձեւ՝ *solio-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուլանալ, յուղանալ, յուլութիւն, յուղութիւն, յուղալ, յողալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sarati
հ. հոլ.
selid
«սողում է, սողոսկում է»
լիտվ.
seleti
«սողոսկել, դանդաղ շարժվել»