Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 53 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 86, սյունակ 1 Էջ 86
ԱՐԳ I «հարգ, արժանիք, արժեք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *arg
Փոխառություն իրանական աղբյուրից` *arg: հայ. (< իրան.) արժ-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արգատոր, արգոյ, արգաժողով, արգագոյն, անարգ, անարգաբար, անարգել, անարգանք, մեծարգի, մեծարգոյ, մարգարեանարգու, (յ)արգունդ
Նոր՝
անարգական, զարգանք, զարգանալ, զարգացումն, զարգուն, զարգալի, յարգ, յարգել, յարգատոր, յարգի, յարգագոյն, յարգոյ, յարգոյք
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. arəg «արժել»
սողդ. arğ «արժեք, գին»
օս. arğ «արժեք, գին»
պրթ. argav «արժանավոր»
Մատենագիտություն
H. IF Anz. 46; Աճ. ՀԱԲ 301
Էջ 86, սյունակ 1 Էջ 86
ԱՐԳ II (-ոյ (՞)) «գործ, աշխատանք»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արգոյ
Էջ 87, սյունակ 1 Էջ 87
ԱՐԳ III «ընդերք, որովայն, փոր, աղիք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *arkw- արմատից
Հնարաւոր է նաեւ հ.-ե. *ark- (*oreu-) նախաձեւից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արգանդ, արգանտ, արգանդախեղդ, արգանդակից
Նոր՝
արգանդային, արգանդաբերան, արգահատել, արգահատանք, արգահատելի, արգահատութիւն, անարգահատելի, յարգահատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
կիմր. arffed «ծոց, գիրկ» (<*arpet)
զանդ. arcuinn «կովի ստինք»
հուն. ὀρύα «աղիք»
լատ. arvina «ճարպ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 303
Էջ 87, սյունակ 1 Էջ 87
ԱՐԳԱՆԱԿ I (-ի, -աց) «մսաջուր»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *arg-āvand (հաւանաբար, բուն աղբիւրը չի հավաստված)
Էջ 87, սյունակ 1 Էջ 87
ԱՐԳԱՍԻ -ք «արդիւնք, պտուղ, բերք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἐργασία
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արգասաւոր, արգասաւորական, արգասաւորութիւն, անարգասի, անարգասաւոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 303
Էջ 87, սյունակ 1 Էջ 87
ԱՐԳԱՏ «որթատունկի էտած մատ (ճիւղ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *wrād- / *urəd- «ճիւղ, արմատ» ձեւից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ῥάδιξ «ճիւղ»
լատ. radix «արմատ»
կիմր. gwraidd «արմատ»
կիմր. gwrisy «ոստ, ճիւղ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 30-31
Էջ 87, սյունակ 1 Էջ 87
ԱՐԳԱՒԱՆԴ (արգեւանդ) «բերրի, պտղաբեր, բարեբեր»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *arg-āvand (հաւանաբար, բուն աղբիւրը չի հավաստված)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արգաւանդաբեր, արգաւանդահող, արգաւանդամիտ, արգաւանդապտուղ, արգաւանդութիւն
Էջ 87, սյունակ 1 Էջ 87
ԱՐԳԵԼ «արգելք, խոչընդոտ, բանտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *arkelo- «փակել, խափանել, խոչընդոտել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արգելական, արգելոց, անարգել, վիմարգել, արգելել
Նոր՝
շնչարգել, շանթարգել, արգելակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ἀρκέω «վանել, հեռացնել»
լատ. arceo «փակել, կողպել»
Մատենագիտություն
H. AG 423; Աճ. ՀԱԲ 304
Էջ 88, սյունակ 1 Էջ 88
ԱՐԳԱԲ II «խոսք»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ եբր. (՞) (թերեւս)
հատուկ անվան ինչ-որ մեկնության հիման վրա կամ, թերեւս, աղավաղված
Էջ 88, սյունակ 1 Էջ 88
ԱՐԴ I (-ու) «ձեւ, կերպ, կարգ, կազմ, արված գործ, վաստակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ar- «հարմարեցնել» (անմիջական նախաձեւ՝ *ar-t- (*rt-/*ar-))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արդակ, արդակագոյն, արդել, արդակել, արդուած, արդիւն, արդար, արդարեւ, անարդ, անարդի, անարդակ, խորանարդ, գմբեթարդ, ծորձորարդ, վիմարդ, վիմարդեան, զիարդ, յարդ, յարդար, յարդարել, յարդարիչ, յարդարուն, նուագայարդար, երգայարդար, սեղանայարդար, զարդ, զարդասէր, զարդասիրիկ, զարդակից, զարդարել, զարդարագիր, զարդարանք, զարդարուն, զարդուն
Նոր՝
արդուկ, արդուկել, բեմայարդար, զարդագիր, պատկերազարդ, նկարազարդ, սիւնազարդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. rtu- «կարգ, կանոն, արդիւնք»
հուն. άρτύς «կարգ»
լատ. artus «հոդ»
Մատենագիտություն
H. AG 423- 424; Աճ. ՀԱԲ 307-308