Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 53 / 919
ԱԿՈՆԻՏՈ(Վ)Ն
«ընձախոտ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ακόνιτον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 109-110
ԱԿՈՒԹ
(բրբ. «փոքր թոնիր»)
«վառարան, օջախ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *egnis- / *ognis- «կրակ» նախաձեւի հետ:
ԱԿՈՒՄԲ
(-ի, -ից)
«նստելու տեղ, հավաք, հավաքույթ, ժողով, բազմություն, հանդես, ճաշկերույթ, նստատեղ եւ ուտելիք»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ակմբահոյլ,
ակմբիլ,
եռակմբաբանոց,
բազմակմբանոց
ԱԿՈՒՄԻՏ
(ակիմիտ)
«կրոնավորական մի կարգ»
(կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ακοιμητος
Մատենագիտություն
H. AG 339;
Աճ. ՀԱԲ 110
ԱԿՈՒՌԿ
«կառչում, ընդդիմություն, կռիվ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս կապված է կռիւ «կռիվ, կառչելու տեղ» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առակուռկ,
առակռունք,
ակռկիլ
ԱԿՏԱՐ
(աւկտար)
«քարտուղար»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. actarius
Աղբյուր՝ լատ. actuarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 110-111
ԱԿՏՈՆ
«կտտկենի, բանբրվենի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ακτέος
Աղբյուր՝ հուն. ακτεα
արհեստական՝ նորակերտում. Աճառյանը (ՀԱԲ 1, 111) «մեկնում է «մի տեսակ ծառի ծաղիկ» առանց հուն. աղբյուրը նշելու»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111
ԱԿՐԱ(Յ)ԲԱԴԻՆ
(ավելի ուշ՝ ախրապատին)
«դեղագիրք»
(բժշկ.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. aqrābādīn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111
ԱԿՐԱՍ
«դեղազանգված, դեղահաբեր»
(բժշկ.)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. aqrās
«qur «հաբ» բառի հոգնակին»
Ճիշտ չէ aqrās ğars «զանգ(ակ)» բառի հոգնակին:
Մատենագիտություն
Ղազ. - Ավետտ. ՄՀԲ 23
ԱԿՐԿԱՐՀԱՅ
(ակիրկարհա, ակիկահրայ, ախրկարհա)
«բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա մի բույս»
(բուսաբանություն)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. ‘āqir qarhā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 111
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։