Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՀԱՄՐ
(-եր)
«համր, մունջ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հնդեւրոպական ծագման համոզիչ վարկած չի առաջարկված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համրանալ,
համրութիւն
ՀԱՆԱՊԱԶ
«միշտ, շարունակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *hama-pāza (*hana-pāza)
Հիւբշմանը (AG 463) եւ նրա հետեւողութեամբ Պոկոռնին (Pok. IEW 907), համարում են բնիկ՝ հին-ի հետ միասին։ Աճառեանը (ՀԱԲ 3, 35) առանձնացնում է հանա-ն եւ համարում իրանական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանապազաբուխ,
հանապազախաւս,
հանապազաստուր,
հանապազորդ,
հանապազորդել,
հանապազար,
հանապազարտեայ
Մատենագիտություն
Bailey, DKS 230;
H. AG 463;
Pok. IEW 907;
Աճ. ՀԱԲ 35
ՀԱՆԳՈՅՆ
«նման, պէս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. hamgōn
փոխատու լեզու՝ պ. hamgōn
փոխատու լեզու՝ ավ. hamagaona
հմմտ. մ. պ., պ. hamgōn, այլեւ աւ. hamagaona
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգունակից,
հանգունաւոր,
հանգունապատիւ,
հանգունական,
երկնահանգոյն
Մատենագիտություն
H. AG 176;
Աճ. ՀԱԲ 37
Տե՛ս նաեւ
ՀԱՆԴՈՅՐԺ
«հանդուրժող, համբերող, դիմացող»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *dher-
«պահել»
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված: Հավանաբար կապ ունի հնդեւրոպական *dher- «պահել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդուրժել,
հանդուրժական,
անհանդուրժելի,
դժուարահանդուրժելի,
անհանդոյ(ր)ժ
ՀԱՄԱՐԱԿ
(-ի, -աց)
«կես, ընդհանուր, հավասար, համապատասխան, սովորական»
Ստուգաբանություն ()
ՀԱՐԱԶԱՏ
(-ի, -աց, ուշ նաեւ՝ -ից)
«հարազատ, ազգակից»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական մ. պ. *haδazat < *haδazata
«համածին»
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարազատութիւն,
անհարազատ,
հոգեհարազատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
haδōzāta
Մատենագիտություն
H. AG 180;
Աճ. ՀԱԲ 55
ՀԱՐԱՎՈՒՆՔ
(բ. հարմունք)
«վարուցանք, արտ, սերմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ar(ə)-
«վարել»
(անմիջական նախաձեւ՝ *arəu-)
«վարել» արմատից, որտեղից նաեւ արատ. հմմտ. լատ. arvus «վարել», arvum «արտ», կիմր. erw «դաշտ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
arvus
«վարել»
լատ.
arvum
«արտ»
կիմր.
erw
«դաշտ»
Մատենագիտություն
Pok. IEW 63;
Ջահ. ՀԼՊ 113;
Աճ. ՀԱԲ 57
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։