Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված · Էջ 52 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 507, սյունակ 1 Էջ 507
ՄԱՆԵԱԿ «վզնոց, նավահանգիստ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μανιάκης
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանեկաձեւ, մանեկաւոր, քառամանեակ
Մատենագիտություն
H. AG 363; Աճ. ՀԱԲ 253
Էջ 508, սյունակ 1 Էջ 508
ՄԱՆԷՍ «մեռածների հոգիներ»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. manes
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 253
Էջ 510, սյունակ 1 Էջ 510
ՄԱՌ IV (բ. մար) «գինու կամ քացախի փառ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mer- «մութ գույն, սեւ, կեղտ» (անմիջական նախաձեւ՝ *mṛ-s-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μόρνον «կեղտոտ»
Էջ 512, սյունակ 1 Էջ 512
ՄԱՍ II (մազդ) «պինդ, հաստ, թանձր, համբերատար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց. պարարտ» (անմիջական նախաձեւ՝ *mads-to- կամ *mad-do-) եթէ *mad-do- -> *mat-to- -> մաստ < հ.-ե. *mad-
Բաղադրութիւն՝ մաստ(ն)ութիւն: Աւելի քիչ հաւանական է փոխառութիւն համարել իրանական աղբիւրից՝ māsta «մեծ», ինչպէս կարծում է Հ. Աճառեանը (ՀԱԲ 3, 222):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաստ(ն)ութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գերմ. mast «բտում, պարարտացում»
ալբ. májmem «հաստանալ, գիրանալ»
սլ. māscdan «մակարդվել»
Մատենագիտություն
ՀԱԲ 222
Տե՛ս նաեւ
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԱՂ (-ոյ) «մատաղ, մատղաշ մանուկ մատաղ հորթ, զոհ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ. կաթել. հյութեղ, պարարտ, բտած»
որտեղից նաեւ մածառակ, մաճար/ռ, այլեւ պ. maskah «թարմ յուղ», հ. վ. գ. Mast «գիրացում, բտում»: Աճառյանը (ՀԱԲ 3, 267), հենվելով սլավոնական զուգահեռների վրա (հ. սլ. mladŭ, ռուս. младший «երիտասարդ, մատաղ»), բխեցնում է *mel- «մանրել» արմատից՝ *-d- աճականով եւ դրափոխությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատաղածին, մատաղական, մատաղամայր, մատաղատուն, մատաղել, մատղաշ
Նոր՝
մատաղահաս, մատաղատի
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. maskah «թարմ յուղ»
հ. վ. գ. Mast «գիրացում, բտում»
Մատենագիտություն
Pok. IEW 694; Ջահ. ՀԼՊ 136; Աճ. ՀԱԲ 267
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԵԱՆ III (-ի, -ից) «մագաղաթ, թուղթ. գիրք, գրվածք. արձանագրություն. գրքի գլուխ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *mātyān
հմմտ. մ. պ. mātikān, mātyān: Բեյլին (DKS 329) բերում է զրաղ. պհլ. mātiyān (m’t’n) զուգահեռը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատենագետ, մատենագիր, մատենայած, մատենապատում, մատենադարան, մատնարկ, հոգեմատեան
Նոր՝
մատենագիտություն, մատենախոս, մատենախոսություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 269; Բեյլի (DKS) 329
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՌՎԱԿ -ի, -աց «մատռուակ, գինեմատոյց, տակառապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *maturuak
Հմմտ. մ. պ. *maturun (mtwrwn) «գինու աման»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատռուակել, մատռուակութիւն, մատռուակոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. *maturun (mtwrwn) «գինու աման»
Մատենագիտություն
Bailey, DKS 276; Ջահ. ՀԼՊ 533
Էջ 515, սյունակ 1 Էջ 515
ՄԱՐԳԻԶ (մարքէզ, մարկիզ) «մարկիզ»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆրանս. marchis
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարգիզութիւն, մարգիզուհի
Մատենագիտություն
H. AG 390; Աճ. ՀԱԲ 278
Էջ 516, սյունակ 1 Էջ 516
ՄԱՐԵՐԻ II (մարերի ծաղիկ) «շուշանազգի մի բոյս» (բուսաբանական)
Ստուգաբանություն
Էջ 517, սյունակ 1 Էջ 517
ՄԱՐՃԱԿ «սխալագիր բառ՝ փոխանակ մարկծակ-ի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս, մահճակ-ի աղավաղված ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 285
Տե՛ս նաեւ