Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ապա» որոնման արդյունք՝ 996 բառահոդված · Էջ 52 / 100
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 402, սյունակ 1 Էջ 402
ԿԵՔԱՐԱՅ «կարճ (ճանապարհ)» (բբ)
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ
Էջ 402, սյունակ 1 Էջ 402
ԿԶԱԿ (-ի, -աց) «կզակ, ներքին ծնոտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *gu-g(h)-) *-ակ ածանցով
հ.-ե. զուգահեռները *g-ով են, թեեւ իրանական, բալթիական, սլաւոնական խմբերում *g(h)-ի եւ *g(')-ի արտացոլումները չեն տարբերւում, հայերենում էլ *-ugh- եւ *ugh- տալիս են -ուզ: Սակայն հնարաւոր է ամբողջական փոխառութիւն իրանական աղբիւրից (հնդեւրոպական *kug- *keu- «ծռել» արմատից), թեեւ այդպիսին չի հաւաստւած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կզակահաց
Նոր՝
կզակակալ, կզակային
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. վ. գ. kugel «գնդակ»
գ. kogal «կլոր լեռնագագաթ»
նորվ. kjūka «գունդ»
խոլ. kjūka «մատնակոճ»
լիտվ. guga «(փոքր) սապատ»
ռուս. гугля «ելունդ»
պ. güzak «ոտքի կոճ»
լիտվ. gùžus
լեհ. guz «ելունդ»
Մատենագիտություն
ն. վ. գ. None
Էջ 403, սյունակ 1 Էջ 403
ԿԹԻԼ (*գթիլ՝ շփոթվելով գայթ-ի գիթ ձայնդարձի հետ) «թուլանալ, տկարանալ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gei- «պտտել, ծռել (?)» (անմիջական նախաձեւ՝ *gi-t(h)-)
պահպանվել է միայն ածանցյալներով: Ավելի քիչ հավանական է (ըստ իմաստի) ենթադրել *կութ նախաձեւ եւ կապել *geu- «թեքել, ծռել, կամար կազմել» արմատի հետ, որ ունի *-t ածանցանու ձեւեր, բայց տարբեր իմաստներով («կոկորդ», «պարկ», «գրպան» եւ այլն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կթոտ, կթոտել, կթուտել, կթուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. keikr «հետ թեքված մարմնով»
հ. իսլ. kikna «հետ թեքվել»
հայ. կեղն «թեք, զառիվայր» (թերեւս)
լատ. gibber «սապատավոր» ((*gei-bh-?))
լիտվ. geibti «թուլանալ, նվաղել, տկարանալ»
Էջ 405, սյունակ 1 Էջ 405
ԿԻՆԿՂԻՍ «ցանկապատ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κιγκλίς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 591
Էջ 407, սյունակ 1 Էջ 407
ԿԻՑ «մոտ, կպած, միասին, ճանապարհների կցատեղ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geit- «հարեւան կամ կից լինել» (անմիջական նախաձեւ՝ *geit-so- կամ *geit-sk-) արմատի վերականգնումը հեղինակինն է
Ավելի քիչ հավանական է փոխառություն լինելը արեւելակովկասյան աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կցեմ, կցան, կցորդ, կցորդող, կցուած, կցկտուր, կցկցութիւն, կցխանի, կցղաք, կցիր, ձայնակից, գոռակից, գործակից, ժամանակակից, ժառանգակից, իւրակից, լծակից, խաչակից, ծառայակից, կենակից, նիզակակից, հանցակից, գաղափարակից, մեղսակից, կիցք, կիցսընկեց, կցուտող, կցածեմ, կցարկեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γείτων «հարեւան, դրկից»
հուն. γειτόσυνος «հարեւան» (հայ-հունական զուգաբանություն)
տինդ. kicv «հանգույց»
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԻՆԻԿ (կօնիկ) «կրկեսի հրապարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κυνήγιον
Մատենագիտություն
H. AG 357; Աճ. ՀԱԲ 597
Էջ 408, սյունակ 1 Էջ 408
ԿԻՔՐԻՍ «գորշ դրախտապան, կորեկակեր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κεγχρίς
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 410, սյունակ 1 Էջ 410
ԿՂԵՍՈՒՐ (կլեսուր, լեսուր) «կիրճ, կապան, բերդ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. (բյուզ.) κλεισοΰρα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 603
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆԻՔ (-ոյ) «կնիք, դրոշմ, մկրտություն խոսքի ավարտ»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. kanīku(m) «կնքված փաստաթուղթ»
Աղբյուր՝ ակկադ. kunukkum «կնիք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնքել, կնքիչ, կնքոց, կնքումն, կնքահայր, կնքամայր, կնքատու, կնքատր, դատակնիք, անկնիք, խաչակնիք, խաչակնքել, նորակնիք, կնքամոմ, կնքապահ, կնունք
Մատենագիտություն
H. AG 308; Աճ. ՀԱԲ 608
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆՁՆԻ (կնձենի) «թեղի (ծառ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *wing- «կնձնի»
բայց «կնձնի» նշանակող հնդեւրոպական *wing- արմատը (ռուս. вяз, լիտվ. vinkšna եւ այլն) հայերենում պիտի տար *գնձ-նի, եթե հայերենն այս արմատից է, ապա ենթադրելի է ն- ռնգայինից հետո ձ-ի ձայնեղացում եւ առաջին բաղաձայնի խլացում, այլապես պիտի փնտրել այլ աղբիւր:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. вяз
լիտվ. vinkšna