Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 519 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԿՈՏՐԻՏԻ
«մի բույս»
Ծագումն անհայտ է
ԿՈՐ
I
«ծուռ, ծռված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ger-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *gor-)
եթե նկատի առնենք կեռ ձեւի առկայությունը, ապա ավելի քիչ հավանական է բխեցումը *gou-ero-ից կամ *gou-tro- ից` *geu- «ծռել, թեքել, կամար կազմել» արմատից, ինչպես կարծում է Յ. Պոկոռնին (IEW, 1, 397)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորանք,
կորացուցանեմ,
կորակտուց,
կորակնոր,
կորնթարդ,
կորագլուխ,
ակնկոր,
ակնկորեմ,
կամակոր,
գլխակորիմ,
կորաթամակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կեռ
բրբ.
կոռ
բրբ.
կորձ
Մատենագիտություն
IEW 397
ԿՈՐ
II
«ձագ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *g^or-
Յ. Պոկոռնին (IEW 1, 485) տալիս է միայն ածանցյալ *g^rebh- «սաղմ, երեխա, ձագ» նախաձեւը, որի *g^orēbh- տարբերակից, թերեւս, ծագում է կորիւն-ը (*g^orēbh-no` ըստ O. Hass-ի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորիւն,
խոճկոր,
խոճկորակ,
առիւծակորիւն,
գայլակորիւն,
իժակորիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gárbhas «արգանդ, սաղմ»
ավ.
garəva «արգանդ, սաղմ»
հուն.
βρειρος «սաղմ, նորածին, երեխա, ձագ»
ռուս.
жеребенок «քուռակ, մտրուկ»
Մատենագիտություն
IEW 485
ԿՈՐ
III
«կորուստ, փչացում»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *g^er-
«կլանել, կոկորդ, անդունդ»
հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *g^er- «կլանել, կոկորդ, անդունդ» արմատի հետ։ Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորնչիլ,
կորուսանել,
կորնչումն,
կորուստ,
կորուսիչ,
կորստախառն,
կորստական,
անկորուստ,
երախտակորոյս,
խորհրդակորոյս,
համակորոյս,
հետակորոյս,
մտակորոյս,
շնորհակորոյս,
դաշնակորոյս,
կանխակորուստ
ԿՈՐԱՆԳԱՍ
«ագռավներ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κόρακες
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 645
ԿՈՐԱՔ
(նոր բառ)
«կապար (բույս)»
Ծագումն անհայտ է
ԿՈՐԲԱՆ
I
(-ի, -ից)
«նվեր (տաճարին), զոհ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κορβάν < եբր. qārbān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 646
ԿՈՐԲԱՆ
II
«սաղավարտ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κορυφαῖον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 646
ԿՈՐԴ
(-ոյ)
««խոպան, անմշակ» (բ. «պինդ, կարծր, կոշտ, կոպիտ»)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ուրարտ. quldini
(թերեւս)
l > ր անցմամբ, որ անցել է նաեւ քարթվելական լեզուներին՝ վրաց. kordi «խոպան հող», ճան. kordi «գուղձ, հողակոշտ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորդանալ,
կորդել,
կորդան,
կորդապատառութիւն,
կորդափլուրք
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
kordi «խոպան հող»
ճան.
kordi «գուղձ, հողակոշտ»
ԿՈՐԴԱԿ
(կուրտակ)
«սաղավարտ»
Ծագումն անհայտ է (՞)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։