Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5512 բառահոդված (էջ 519/552)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՂ (փիլ, փիտ) «փիղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *pīl
փոխատու լեզու՝ պրս. pīl
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ հմմտ. մ. պ. *pīl, պրս. pīl:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փղապան, փղակոյտ, փղոսկր, զլափիղ, զուարակափիղ
Մատենագիտություն
H. AG 255; Աճ. ՀԱԲ 502-503
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՃԻ «մի տեսակ ծառ, մայրի»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ վրացական
Աճառյանը (ՀԱԲ 4, 504) համարում է վրացական փոխառություն, սակայն կապ է տեսնում հայ. փիճի, նոճի եւ սոճի բուսանունների կառուցվածքների միջեւ՝ նկատի ունենալով -ճի վերջածանցը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՆԱՏ «աղքատ, խեղճ, թույլ»
Ստուգաբանություն (անստույգ)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *spen- «հենել» արմատի հետ, որ հիշատակում է Աճառյանը (ՀԱԲ 4, 505)։ Թերեւս կապ ունի փանաք հոմանիշի հետ (տե՛ս)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 505
Տե՛ս նաեւ
Էջ 764, սյունակ 1 Էջ 764
ՓԻՆՁ «գոգուն, ծղոտ, նեցուկ, հենարան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ վրացերեն bunči «չոր ու հաստ փայտի կտոր»
Կա վրացերեն bunči «չոր ու հաստ փայտի կտոր» ձեւը, որի կապը հայերեն բառի հետ պարզ չէ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 505
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓԻՍԻԿԵԱՆ (փիսիկեան) «բնագետ, բնախոս» (բնագիտական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φυσικός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՂԱԿՈՆ «գիշերային աղոթքներն ասող, կցորդասաց» (կրոն.)
Ստուգաբանություն (անստույգ)
Անստույգ բառ, թերեւս հունական որեւէ բառի աղավաղված ձեւ:
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՆՓԶԱՆԱԼ
Ստուգաբանություն ()
Տե՛ս նաեւ
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՆԹԻ «կեղտոտ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է փին «աղբ» բառից եւ -թի վերջածանցից, որի ծագումը պարզ չէ: Աճառյանը (ՀԱԲ 4, 507) նույնացնում է թի «բահ, թիակ» բառի հետ եւ փնթի բառը մեկնում իբրեւ «աղբի թի»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 507
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՆՉԵԼ «քթից ձայն հանել, փնչալ, փոշտալ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փնչիւն, փնչալ, փնչատել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 507
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՇԻՏ -ի «մի կշռաչափ (երեք գարեհատ)» (չափ ու կշիռ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ միջին պարսկերեն *pīšīt
փոխատու լեզու՝ պարսկերեն pīšīza
Մատենագիտություն
H. AG 255; Աճ. ՀԱԲ 508