Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մար» որոնման արդյունք՝ 944 բառահոդված · Էջ 51 / 95
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 430, սյունակ 1 Էջ 430
ԿՈՓ II ««պաշարում» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
կապ ունենա հնդեւրոպական *geu- «ծռել, կամար կազմել» արմատի հետ՝ *-ph ածականով
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՌՈՒՓ (-ի, -աց) «բռունցք, բռունցքի հարված»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *g(ē)ru-ph-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռփել, կռփիչ, կռփանք, կռփահարել, կռփահարութիւն, կռփամարտիկ, կռփակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γρυπος «ուռուցիկ, արծվաքիթ» (*-p աճականով)
հուն. γρυποω «ծռել»
շոտլ.-գաել. groban «բլրի գլուխ կամ ծայր» (*-b աճականով)
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՍԱՊԻԼ «կծկվել, կուչ գալ (օձի մասին)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gud-) + -ապ հին վերջածանց
արմատից (+ -ապ հին վերջածանց)
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. բրբ. kyta «սապատ, ուռած ծալք»
հ. վ. գ. kauzen (= kauern) «կծկվել, պպզել»
Էջ 433, սյունակ 1 Էջ 433
ԿՏՈՒՏԵԼ «կծկվել, գալարված նստել (օձի մասին)»
Ստուգաբանություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gud-)
Կրկնավոր ձեւ՝ կտ- արմատից, որ հավանաբար առկա է նաեւ կտուտիլ բայի մեջ, այսինքն՝ ծագում է հնդեւրոպական *gud- ձեւից՝ *geu- «ծռել, կամար կազմել» արմատից։
Էջ 434, սյունակ 1 Էջ 434
ԿՐ(Ի)ԱՅ (կիրիայ, կիրայ) «կրիայ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gūrati-) *-ro վերջածանցով
որտեղից նաեւ` հայ. կուռն, կուր «տաշտ, նավակ»: Աճառյանը բխեցնում է անմիջապես հայ. կուր «տաշտ, նավակ» բառից` -(ե)այ ածանցով որպես «տաշտեայ» (՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրայակիր-ք, վահանակրիայ, վանակրիայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կուռն
հայ. կուր «տաշտ, նավակ»
Մատենագիտություն
Pok. IEW 397; Աճառյանը (ՀԱԲ) 679
Էջ 436, սյունակ 1 Էջ 436
ԿՐՈՒԿ(Ն) (ն) (ուշ՝ կրունկ(ն), -ան) «կրունկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gu-ro-) +-ուկն
արմատից. հմմտ. հայ. կուռն, կուր «տաշտ, նավակ», այլեւ՝ լիտվ. gurnas «կրունկ, կոճ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկրկել, ընկրկիչ, կրնկակոխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կուռն, կուր «տաշտ, նավակ»
լիտվ. gurnas «կրունկ, կոճ»
Մատենագիտություն
Pok. IEW 398-399
Տե՛ս նաեւ
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԶՐ «մի տեսակ հարկ, գումարհարկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hazīra «փարախ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 8
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃ I -ոյ «բարեհաճ, հաճույք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *sek- «հետեւել»
Աղբյուր՝ իրանական *hač
իրանական աղբյուրից՝ *hač (<հնդեւրոպական *sek- «հետեւել» արմատից՝ իմաստի փոփոխությամբ) (ըստ Մեյեի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաճել(-ի), հաճոյ, հաճոյք, հաճոյակատար, հաճեցուցիչ, հաճութիւն, հաճութիւն, տհաճ, տհաճել, անձնահաճ, մարդահաճոյ, մտահաճոյ, ինքնահաճ, կամահաճ
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃԱՐ I -ոյ (բ. աճար) «հաճար (հացաբույս)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ad- «հաճար» (անմիջական նախաձեւ՝ *ades/ados-) *-io- ածանցով՝ *adio -> ած- (+ -ար ածանց)
նախաձեւի *ad- արմատից՝ *-io- ածանցով՝ *adio -> ած- (+ -ար ածանց)։ Կովկասյան մերձիմաստ ձեւերը, որոնք Աճառյանը (ՀԱԲ 3, 15-16) կասկածով դիտում է որպես հայերենի աղբյուրը, պետք է համարել հայերենից փոխառված
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. ador «հաճար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 15-16
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃԵԼՔ «հարս ու փեսայի բազմելու տեղ, գահավորակ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. hačle
հարմարեցված հայ. -ելք ածանցին