Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 51 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 231, սյունակ 1 Էջ 231
Զ (խուլ բաղաձայնների մոտ` ս-) (նախդիր եւ նախածանց)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'hō «հետեւը, հետո, համար»
Բնիկ հնդեւրոպական` *g'hō «հետեւը, հետո, համար» ձեւից։ Բաղադրութիւններ (սաստկական իմաստով)`
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զանցանել, զեղծանել, զարհուրիլ, զադխադխուն, զինչ, զհետ, զմէ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. բրբ. ažúo, ažu «հետո, համար»
սլավ. za «հետո»
Մատենագիտություն
Pok. 451-452
Էջ 232, սյունակ 1 Էջ 232
ԶԱՍՊ «լեռներում դիզված ձյուն»
Անստույգ
կապ ունենա ամպ բառի հետ՝ -զ- սաստկականով
Զուգաբանություններ այլ լեզուներում
բրբ. ամպուզամպ «փոփոխական եղանակ»
Էջ 232, սյունակ 1 Էջ 232
ԶԱՆԱԿ I «(ոսկու, արծաթի) կտոր, մաս, հատ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական *zanak (թերեւս) «տեսակ»
նույնը *zanak «տեսակ» բառի հետ՝ իմաստային այլ զարգացմամբ (°)
Էջ 232, սյունակ 1 Էջ 232
ԶԱՆԳ (զանկ) «զանգ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *zang
Աղբյուր՝ պ. zang
զանգակ-ի հետ միացված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զանգիկ, զանկիկ, զանգահար, զանգահարութիւն, զանգահարել, զանգահնչիւն, զանգահունչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 79
Տե՛ս նաեւ
Էջ 233, սյունակ 1 Էջ 233
ԶԱՌՆԱՈՒԽՏ «մետաքսահյուս կտոր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. zarna-vuft «ոսկեհյուս»
հմմտ. սողդ. zyrn-vfc, այլեւ՝ ավ. zarəna, մեղ. zarna- «ոսկի» եւ պ. bāft «հյուսած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81; Ջահ. ՀԼՊ 525
Էջ 234, սյունակ 1 Էջ 234
ԶԱՒԵԼ «սպառել» կամ «հրաժարվել» (ԲՀ)
Անստույգ
Պետք է ուղղել զրաւել, ինչպես կա նույն ԲՀ-ում «սպառել» կամ «հրաժարվել» բացատրությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 85
Տե՛ս նաեւ
Էջ 235, սյունակ 1 Էջ 235
ԶԱՏՈՒԿ (զատուկ) «քարխոտ, symphytum L.»
Անստույգ
Կապ ունի՞ արդյոք զատ արմատի հետ:
Էջ 235, սյունակ 1 Էջ 235
ԶԱՒՐ (-ու, -աց, -ոց) (զօր, մեկ անգամ՝ -աւ, ուշ՝ -ով) «ուժ, զորություն»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. zāvar
Աղբյուր՝ պրթ. zāvar
Աղբյուր՝ մ. պ. zōr
Աղբյուր՝ պ. zōr
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զաւրանալ, զաւրութիւն, զաւրագլուխ, զաւրաժողով, զաւրական, զաւրանիստ, զաւրավիգն, զաւրաւոր, զաւրեղ, զաւրել, անզաւր, մեծազաւր, բազմազաւր, հեծելազաւր
Նոր՝
զօրաբանակ, զօրագունդ, զօրախումբ, զօրակոչ, զօրահանդէս, զօրահրամանատար, զօրանոց, զօրանց, զօրապետութիւն
Մատենագիտություն
H. AG 152; Աճ. ՀԱԲ 114
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵԴ (զէթ) ««վերադիր» (ԲՀ՝ զէթ «վերնագիր»)»
Անստույգ (թերեւս)
Թերեւս զեղ (զետ) < զերդ (զերթ) < զիարդ «ինչպես» բառն է՝ բացատրված որպես վերադիր: Զէթ «վերնագիր» բառահոդվածը սրա աղավաղումն է:
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵՀԵՏ (զեհիդ) «մահմեդական կրոնավոր»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. zahīd (zāhīd) «ճգնավոր, կրոնավոր»
Փոխառություն՝ արաբ. zahīd (zāhīd) «ճգնավոր, կրոնավոր»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զեհետաժողով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 89