Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված · Էջ 51 / 236
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԿԻԿ «տիխիլ, տիխլենու պտուղ»
Անստույգ (թերեւս)
կազմված է անծանոթ դակ արմատից` -իկ ածանցով
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԿՈՒ (-ի, -աց) (տակու, դակուր, դագուր) ««սուր գործիք» («ուրագ, կացին կամ դուր»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhāg- «սրել, ծակել» (անմիջական նախաձեւ՝ *dhāgu(r)-) չկա Pok. IEW-ում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. θήγω «սրել»
հուն. θηγάνη «հեսան» (հայ-հունական զուգաբանություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 613
Էջ 181, սյունակ 1 Էջ 181
ԴԱՂՁ «վայրի անանուխ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel- «ծաղկել, կանաչել» (անմիջական նախաձեւ՝ *dhal-) (*dhaldio- կամ *dhldhio-) արմատից
որտեղից նաեւ դեղ, դեղձ, դալար:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 616
Տե՛ս նաեւ
Էջ 182, սյունակ 1 Էջ 182
ԴԱՄԲ «թաղում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dembh- «թաղել» (անմիջական նախաձեւ՝ *dhmbh-) արմատից
(հայ-հունական զուգաբանություն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դամբան, դամբանական, դամբանագէշ, դամբանագէջ, դամբանակ, դամբարան, դամբարանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. τάφος «թաղում, հուղակավորություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 618; Pok. IEW 248-249
Էջ 182, սյունակ 1 Էջ 182
ԴԱՆԳԱՍՏԵԼ (դանկատել, դանգել) ««ծաղրել, արհամարհել» (ԲՀ՝ «ծանակել, այպանել» եւ «արհամարհել»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhen- «խփել, ծեծել, հրել» (անմիջական նախաձեւ՝ *dhngh-) *-gh- աճականով
հայ-գերմանական զուգաբանություն՝ հայերենում իմաստային յուրահատուկ զարգացմամբ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. danga «ծեծել»
հ. շվեդ. dinugn «խփել»
հ. անգլ. dangan «խփել, բախել»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 183, սյունակ 1 Էջ 183
ԴԱՆԴԱՂ ««ծանրաշարժ, թուլամորթ» (բրբ. «անխելք», բրբ. դանդալ «ապուշ»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhandh- «դանդաղաշարժ, ծոյլ, հիմար, տխմար» (անմիջական նախաձեւ՝ *dhandhǝlo-) հեղինակի վերականգնմամբ
արմատից (հեղինակի վերականգնմամբ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաղիմ, դանդաղագին, դանդաղագոյն, դանդաղական, դանդաղամած, դանդաղկոտ, դանդաղաշարժ, դանդաղաքայլ, դանդաղկոտութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. (պալի) dhandha «հիմար, տխմար, դանդաղաշարժ, ծոյլ»
Էջ 183, սյունակ 1 Էջ 183
ԴԱՆԴԱՆ II («դանդաղ» (ԲՀ)) «դանդաղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
արմատով նոյնն է դանդաղ բառի հետ, որ հաւանաբար հնդեւրոպական ծագում ունի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդանակ, դանդանական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. (պալի) dhandha- «հիմար, տխմար, դանդաղաշարժ, ծոյլ»
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
Էջ 183, սյունակ 1 Էջ 183
ԴԱՆԴԱՉ -ի, -ից «երերում, տատանում, ցնորաբանութիւն»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *dhen- «վազել, հոսել» արմատի հետ (*dhn-dh-), որից` հնդկ. dhanayati «շարժում է, վազում է», dhānvati «վազում է, հոսում է»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաչել, դանդաչուն, դանդաչութիւն, դանդաչուն-ք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. dhanayati «շարժում է, վազում է»
հնդկ. dhānvati «վազում է, հոսում է»
Էջ 183, սյունակ 1 Էջ 183
ԴԱՆԴԻՌՆ (դանթիռն) «(գերեզմանային), մութ, խաւար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhem- «ցնդել, ծխել, ծխալ» (անմիջական նախաձեւ՝ *dhn-dh-)
արմատից, որից եւ գ. dunkel «մութ, մռայլ», խեթ. dankuiš «մութ, սեւ» բառերը. հազիվ թե սրա հետ կապ ունի խեթ. danduki «մահացու, մահկանացու» բառը
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ. dunkel «մութ, մռայլ»
խեթ. dankuiš «մութ, սեւ»
խեթ. danduki «մահացու, մահկանացու»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 186, սյունակ 1 Էջ 186
ԴԱՏԱԽԱԶ (-ի, -աց) ««դատահարույց, ամբաստանող» (նոր՝ «դատախազ»)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dāt-xvāz
(*xvāz՝ xvāstan «ցանկանալ, ուզել» բայի արմատը)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատախազութիւն, դատախազել, դատախազանք
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 522