Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 559 բառահոդված (էջ 51/56)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 730, սյունակ 1 Էջ 730
ՏԻՐԻՖ (բբ) «ողոր, դալար ճյուղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրացերեն tiripi «ուռենու ճկուն ճյուղ»
Մալխասյանցը (ՀԲԲ 4, 416) համարում է փոխառութիւն վրացերենից
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏՂՈՐՏԵԼ (տղաւրտել) «արհամարհել» (ԲԿ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 737, սյունակ 1 Էջ 737
ՏՐՈՒՊ (-ի, -աց) (բուպ) «փոքր, նուաստ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 4, 439) համարում է բնիկ հնդեւրոպական՝ համեմատելով հ. սլավ. drobiti «մանրել» ձեւի հետ, որ սակայն, բխեցնում են *drob- «մանրել, փշրել» արմատից եւ որ չի կարող տալ հայ. տրուպ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրպանալ, տրպագոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
drobiti
«մանրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 439
Էջ 744, սյունակ 1 Էջ 744
ՅՈՒ (-ոյ) «ցուլ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skulu-
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *skulu- արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցլագլուխ, ցլաձեւ, ցլափիղ, ցլիկ, ծովացուլ, իշացուլ, ձիացուլ, մարդացուլ, ցլամարտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
skýlax
«շան ձագ, շնիկ» (հայ-հունական զուգաբանություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 462
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆՋ II -ի «գանձ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. սոյն
Աճառյանը (ՀԱԲ 3, 605) հաւանական է համարում հակառակ փոխառութիւնը, եթէ մանաւանդ հայ. ունջ «տակ, խորք» բառը ունեցել է «կուտակւած, դիզւած բան» իմաստը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌՆ (-ան, -ունք, -անց) «մուրճ, կռան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «շարժել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *or-n-)
որից նաեւ ուռ «ճյուղ, ընձյուղ» (իմաստային անցման համար հմմտ. մուրճ «դալար ճյուղ» եւ մուրճ «մուրճ»)
Տե՛ս նաեւ
Էջ 759, սյունակ 1 Էջ 759
ՓԱՐԱԽ (-ի) «փարախ, գոմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Աճառյանը (ՀԱԲ 4, 485) համարում է կովկասյան փոխառություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 485
Էջ 760, սյունակ 1 Էջ 760
ՓԱՐԱՏ- «անջատ, առանձնացված»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. pərat
Աճառյանը (ՀԱԲ 4, 486-487) համարում է փոխառություն ասորական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փարատել, փարատեցուցանել, մշտափարատ, փարատումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 486-487
Էջ 760, սյունակ 1 Էջ 760
ՓԱՐԹԱՒ «համարձակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ փարատել բառի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 762, սյունակ 1 Էջ 762
ՓԵՃՈԵԼ «խոտը փրցնելով քաղել, պոկոտել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 4, 495-496) համարում է ճապոտել (ճեպոտել, ճպտել) (< ճապոտ «ճանկ, ճիրան») հոմանիշի դրափոխված ձեւը:
Մատենագիտություն
ՀԱԲ 495-496