Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 509 / 552
Էջ 748, սյունակ 1 Էջ 748
ՈՒՂԻ «ուղի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *au-lo- (անմիջական նախաձեւ՝ *u̯liio-) հիմքից
բնիկ հնդեւրոպական՝ *u̯liio-` *au-lo- հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղետոր, ուղեկից, ուղեկցել, ուղեգնաց, ուղանցական, գողուղի, արտուղի, նրբուղի, յուղարկել, ուղարկել, յեղարկել, յուղարկաւոր, յուղարկ, յուղարկութիւն, ուղերկութիւն, յղել, ուղեգիծ, ուղեցոյց, երկաթուղի, ծառուղի, կոյուղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. αὐλός «սրինգ, խողովակ»
ռուս. улица «փողոց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 595
Էջ 748, սյունակ 1 Էջ 748
ՈՒ(Ղ)Խ (-իյ, -ից) «հեղեղ, առատահոս ջուր»
Փոխառություն (թերեւս)
Փոխառության աղբյուր՝ ուրարտ. uihu- (թերեւս) «դուրս հոսել, հեղեղել»
(Ղափանցյան, Ջահուկյան, Հարությունյան)։ Ավելի քիչ հավանական է Աճառյանի կարծիքը հյուսիսկովկասյան փոխառություն լինելու մասին
Մատենագիտություն
ՀԱԲ 597
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՂՈՒԿ «երկարության չափ (թիզ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *ol-)
որից նաեւ ուղն, ոլոք (տե՛ս)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղկեան, երեքուղկեան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 597
Տե՛ս նաեւ
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՂՈՒՂԻԼ «ջրի երեսին տարուբերվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pleu- «հոսել, լողալ, լողանալ, ծածանվել, ծփալ» կրկնավոր ձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. plavate «լողում է, լողանում է»
հայ. լուանալ
ռուս. плавать, плыть «լողալ»
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՂՓ «լույս, արփի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)el-n- «փայլել, շողալ» (անմիջական նախաձեւ՝ *pol-ph-) թերի կրկնավոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղփաճեմ, ուղփիաճեմ, ըղփաճեմ, ուղփեան, ուղփագունի, ուղփամած, ուղփաճահ, մետուղփեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sphalingu- «կայծ»
հայ. փայլ-ել
հայ. փաղփաղիլ
հայ. փող-փողիլ
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՄԱՆԱԿ «ըմպանակ, ջրաման»
Անստույգ (թերեւս)
աղավաղված գրություն ըմպանակ (*ումպանակ) բառի, որ ԲՀ մի ձեռագրում բերված է նաեւ «խմանակ կամ ջրաման» բացատրությամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 421, ծան. 212
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՆԱՅՆ (ուշ -ի, -ից, -ոյ) «ունայն, դատարկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eu- «պակասել, դատարկ» (անմիջական նախաձեւ՝ *eu-nā- (+-յն))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ունայնանալ, ունայնաձայն, ունայնաձեռն, ունայնութիւն, ունայնավար, ընդունայն, ընդունայնական, ընդունայնավարժ, ձեռնունայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ūná- «պակաս»
հուն. εΰνις «զուրկ, զրկված»
լատ. vanus «դատարկ, ունայն»
Մատենագիտություն
H. AG 484; Աճ. ՀԱԲ 600
Էջ 749, սյունակ 1 Էջ 749
ՈՒՆԴ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից) (ունտ, հունդ, հունտ) «հունդ, սերմ, ուտելի բույս»
Անստույգ
հնդեւրոպական մեկնության փորձերը (*suonto- ` *su- «ցանել» կամ *andh- «ծլել, ծաղկել» արմատից) օրինաչափ չեն. *sei- «ցանել» նախաձեւի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ունդակեր, ընդակեր, ընդաբուտ, ընդանալ, ընդիկ, ընդասեր, անունդ, դեղահունդ, ընդեղեն
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆԻԼ «բռնել, վերցնել, ունենալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *op-n- «բռնել, վերցնել, հասնել» (անմիջական նախաձեւ՝ *ēp- (*ōp-))
Բնիկ հնդեւրոպական` *op-n- > *ēp- (*ōp-) «բռնել, վերցնել, հասնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ունելի, ունակութիւն, ունողութիւն, ընդունիլ, ընդունելի, արտունութիւն, արտաւնութիւն, արտօնութիւն, բազմունակ, երփնունակ, կենսունակ, կատարունութիւն, կատրաւնութիւն, կատարօնութիւն, շարունակ, պարունակել, շնորհունակ, արտօնագիր, արտօնատէր, ոյն, ուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. āpnōti «ձեռք բերել»
լատ. apiscor «բռնել, հասնել»
գերմ. haben «ունենալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 601-602
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆԻՈՎՆ «եղնգնաքար»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ὠνίον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 602