Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 509 / 764
ՆԵՐԲԱՌԵԼ
«գովել»
Անստույգ (թերեւս)
Ըստ Ամալյանի (ԲՀ 415), թերեւս «ներացեալ, գովեալ» բառահոդվածի կրկնությունն է։
ՆԵՐԳԵՒԵԼ
«պարգեւել»
(ԲՀ)
Անստույգ
Կապ ունի՞ ներգեւ բառի հետ։
ՆԵՐԳՈՎ
(ներգրով)
«վերականգնել»
(ԲՀ)
Անստույգ
ՆԵՐԵԼ
(-եալ)
«ներել, դիմանալ, տոկալ, հանդուրժել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ner-
«կենսաուժ, առնական, ուժեղ»
Երկրորդ իմաստով լավ զուգահեռ ունի լատ. nero «դիմացկուն, ուժեղ» բառի մեջ, որ գալիս է հնդեւրոպական *ner- արմատից։ Այսպիսով, թերեւս ներ-ը գալիս է հնդեւրոպական այդ արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ներելի,
ներումն,
ներ(ող)ութիւն,
աններելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
nero «դիմացկուն, ուժեղ»
հ. սլավ.
nraw «բարք»
ՆԵՐԹԱԿՆ
«առնետ»
(բբ)
Անստույգ
ՆԵՐԻՔ
«վարք»
(ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ner-
«կենսաուժ, առնական, ուժեղ»
Եթե հնից եկող բառ է, ապա լավ զուգահեռ ունի սլավոնական լեզուներում։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
nraw «բարք»
Տե՛ս նաեւ
ՆԵՐԿ
-ոյ
«ներկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ խոտ.-սակ. nar
(թերեւս)
«ներկել»
Սակայն կարող է նաեւ բնիկ հնդեւրոպական կազմություն լինել՝ *ner- «ընկղմել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ներկ(ան)ել,
ներկագործ,
ներկած,
ներկածոյ,
աններկ,
ծիրանաներկ
Նոր՝
ջրաներկ, ներկարար, ներկապանակ
ջրաներկ, ներկարար, ներկապանակ
Մատենագիտություն
Bailey, DKS 174
Տե՛ս նաեւ
ՆԵՐՁՈՒՆ
«՞»
Անստույգ (հավանաբար)
կազմված է ներ- նախածանցով՝ ձու արմատից, իսկ վերջին ն-ն հոդ է, բայց ի՞նչ է հասկանում այս բառը գործածող Մագիստրոսը ներձուն ասելով, անհայտ է։
ՆԵՐՔԻՆԻ
(-նւոյ, -նեաց)
«ներքինի»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է ներքին բառից՝ -ի վերջածանցով՝ իրանական համատիպ կազմություն օրինակով․
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ.
'ntryk (=antarkə) «ներքինի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 447
ՆԵՔԱՒՈՎ
(ներքաւով, նեքայով)
«խեղ, կաղ»
(ԲՀ)
Ստուգաբանություն
Առնված է Նեքաւով փարավոնի անվան մեկնությունից։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։