Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 505 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 741, սյունակ 1 Էջ 741
Ց ««մինչեւ» (նախդիր)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ad- (անմիջական նախաձեւ՝ *(a)d-sk-) զրո աստիճանի ձայնադարձով *t- տարբերակից
Ամենից հավանական է ծագումը *ad-ի զրո աստիճանի ձայնադարձով *t- տարբերակից՝ *(a)d-sk-:
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 111
Էջ 741, սյունակ 1 Էջ 741
ՑԱԳԱՆ (բ. ճաքան, ծակյան) «ցաքան, տափան»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
Հավանաբար ցախ-ի տարբերակ, թեեւ հմմտ. բրբ. ծակյան:
Էջ 741, սյունակ 1 Էջ 741
ՑԱԽ I «հացենի, ծառի ճյուղ, փայտ, վառելափայտ, խոխվ, մացառ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'ākh- «ճյուղ»
Բնիկ հնդեւրոպական՝ *k'ākh- «ճյուղ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցախեայ, ցախսաբեկ, ցախել, ցախատուն, ցախոտել, ցախիճման
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. çākhā «ճյուղ»
գոթ. hōha «գութան»
ռուս. соха «արոր»
Մատենագիտություն
H. AG 499; Աճ. ՀԱԲ 446
Էջ 741, սյունակ 1 Էջ 741
ՑԱՅԼ -ի «աճուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skel- «ծռել, ծուռ» (անմիջական նախաձեւ՝ *skəlii-)
Բնիկ հնդեւրոպական՝ *skəlii-՝ *skel- «ծռել, ծուռ» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
անհայտ քայլ
հուն. ἰσχί «ազդր, ոտք»
Էջ 741, սյունակ 1 Էջ 741
ՑԱՅՏ (ուշ՝ ցայթ, այլեւ՝ ցաթ-ցեթ-ցեթ) «ցայտ, շիթ, կաթիլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skət- «ցատկել» (անմիջական նախաձեւ՝ *skēt-)
Բնիկ հնդեւրոպական՝ *skət-՝ *skēt- «ցատկել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցայտել, ցայտումն, ցայտուկ, հրացայտ, արիւնացայտ, կայծակնացայտ, լեառնացայտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. scateō
լիտվ. skasti (skataũ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 449
Էջ 741, սյունակ 1 Էջ 741
ՑԱՆ -ի, -ից «ցանում, ցանված»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցանել, ցանումն, սերմանացան, հրացան, մահացան, մաքրացան, մոխրացան, որոմնացանու, ցանցանել
Էջ 742, սյունակ 1 Էջ 742
ՑԱՆԾ- «մասամբ կամ ամբողջական»
Անստույգ (թերեւս)
սրանից են ցանծատոր «քրքում», ցանծուկ «սպանախ», ցանծուկ «մի բույս»։ թերեւս ցանած ձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցանծատոր, ցանծուկ, ցանծուկ
Էջ 742, սյունակ 1 Էջ 742
ՑԱՆՑ (-ի, -ից (ուշ նաեւ՝ -ոյ)) «ցանց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ken(d)- «պոկել, անջատել, պոկված կաշի, կեղեւ, թեփ» (անմիջական նախաձեւ՝ *skn-sko-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *skn-sko-` *(s)ken(d)- «պոկել, անջատել, պոկված կաշի, կեղեւ, թեփ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցանցել, ցանցիլ, ցանցարկ, ցանցիկ, ցանցորդ, ցանցառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. կելտ. skinn «կաշի, մորթ»
հ. կելտ. skan «կեղեւ, թեփ»
հ. կելտ. hinne «բարակ կաշի, բաղանք»
Էջ 742, սյունակ 1 Էջ 742
ՑԵԼՈՒԼ «ճեղքել, պատռել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sk'el- «կտրել»
Բնիկ հնդեւրոպական՝ *sk'el- «կտրել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցելումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σκάλλω «փորել»
Տե՛ս նաեւ
Էջ 742, սյունակ 1 Էջ 742
ՑԵՂ (-ի) «ցեղ, տոհմ»
Ներհայերեն կազմություն
Ծագմամբ նույնն է ցել-ուլ «ճեղքել» բառի հետ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցեղապետ, ցեղընտիր, ցեղենալ, ցեղակից, երկցեղ, համացեղ
Տե՛ս նաեւ