Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 504 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԿՃՈՒՃ
(կճիճ, կճուկ)
«պտուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-d-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *gudio-)
կրկնությամբ կամ -ուկ ածանցով
արմատից՝ կրկնությամբ կամ -ուկ ածանցով: հմմտ. նաեւ հայ. կոճ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ստ. գ., մ. վ. գ.
kūte «փոս»
նորվ. բրբ.
koyta «ձկներ փոխադրելու աման»
ԿՃՈՒԹ
«շատոտվի, բազմոտիկ, պատպայճ»
Ծագումն անհայտ է
ԿՄԱԽ-Ք
«ոսկրոտի, կմախք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. gimāhu (kima(h)hu(m))
(թերեւս)
«գերեզման»
փոխառություն սեմական աղբյուրից՝ ակկադերենից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
ԿՄԱՍԻ-Ք
«մեռելասուգ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. gimāhu, kima(h)hu(m)
(թերեւս)
«գերեզման»
փոխառություն սեմական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606
Տե՛ս նաեւ
ԿՄԱՅԵԱԿ
««արատ, բիծ» (թե՞ «պաճուճանք» կամ «խստրանք»)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ:
ԿՄԻԼ
«վնասվել, փչանալ» կամ «կոտրվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gem-
«բռնել, սեղմել, ճնշել, ճնշված լինել (հոգեպես), ընկճված լինել»
բնիկ հնդեւրոպական՝ *gem- «բռնել, սեղմել, ճնշել, ճնշված լինել (հոգեպես), ընկճված լինել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ինքնակմեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ճմլել, ճմռել
նորվ.
kumla «ճմլել, ճմռել»
հ. իսլ.
kumla «ճզմել, ճմլել»
լիտվ.
gumuluoti «ճմռել, ճզմել»
ռուս.
жать (жму ) «սեղմել»
ԿՄՇՐՈՒԿ
«հալպուպ (բույս)»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *gem-
«բռնել, սեղմել, ճնշել»
Կազմված է այլուստ անծանոթ կմշր- բառակազմական հիմքից եւ բուսանունների համար սովորական -ուկ ածանցով: Կմ-ը կապ ունի՞ հ.-ե. *gem- «բռնել, սեղմել, ճնշել» արմատի եւ նրանից ածանցված բարբառային կմշտել բայի հիմքի հետ:
ԿՆԱՓ
«մի փշոտ բույս, որ օգտագործվում է կապերտները մաքրելու համար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κνάφος
Փոխառություն՝ հուն. κνάφος:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606
ԿՆԲԻԼ
(կմբիլ, կամբիլ, դամբիլ)
«մի բույս` mallotus philippinensis կամ echinops»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qanbīl
Փոխառություն՝ արաբ. qanbīl:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606
ԿՆԳՈՒՂ
(ոյ, -ի, -աց)
«կնգուղ, կրոնավորի գլխարկ»
(կրոն.)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κουκούλλιον < լատ. cucullus
Փոխառություն՝ հուն. κουκούλλιον (<լատ. cucullus):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606-607
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։