Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 501 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԿԼԻՐ
«առնանդամ»
Ստուգաբանություն
ԿԼԿԼԵՑՆԵԼ
«կափկափել (արագիլի մասին)»
Բնաձայն
Բնաձայն կազմություն։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 600
ԿԼՄՊՈՒՏԻԿ
«բակլա»
(բարբառային)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վ)ել, կլոր բան»
(անմիջական նախաձեւ՝ *g(e)lemb-)
հիմքից՝ առանց *b-ի անկման
Բառի սկզբնամասը ակնհայտորեն կապված է կլմպ/բ-բարբառային արմատի հետ, որ, թերեւս, գալիս է հ.-ե. *g(e)lemb- հիմքից՝ առանց *b-ի անկման (հմմտ. Ջահ. ՀԼՊ 124)՝ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» արմատից։ Սակայն կազմությունը լիովին պարզ չէ։
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 124
ԿԼՈՒՆՈՒՍ
«խունդատ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qlūnūs
արաբ. qlūnūs (ընթերցված flunus` արաբ. նմանագիր q եւ f տառերի շփոթությամբ)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 600
ԿԾԱՆԵԼ
«կործանել, սատակել»
(բառարանային)
Անստույգ
Արդյոք կծանել բայը չէ՞ (տե՛ս կիծ)՝ մոտավոր բացատրությամբ։
Տե՛ս նաեւ
ԿԾԻԾ
«գող»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gei-
«պտտել, ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *gig-)
կրկնավոր կազմություն, ածանցական ձեւ
կրկնավոր կազմություն՝ *gei- «պտտել, ծռել» արմատի ածանցական *gig- ձեւից։ հմմտ. հ. հնդկ. jihmá «ծռուռ, կեղծ, խորամանկ, նենգ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կծծի,
կծծանք,
կծծութիւն,
գաղտակծիծ,
մանրակծծի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jihmá «ծռուռ, կեղծ, խորամանկ, նենգ»
ԿԾԻԿ
«կծիկ, կծկված, կուչ եկած, նվաճված»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gei-
«պտտել, ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *gig-)
-իկ ածանցով
(*gig- (-իկ ածանցով) «պտտել, ծռել» արմատից. հմմտ. հ. հնդկ. jihma-ga «ոլորագնաց», հայ. կէգն (*geigh-) եւ այլն` իմաստի նրբերանգով։ Ավելի քիչ հավանական է *gu-g-` *geu- «ծռել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կծկել,
կծկութիւն,
կծկատարագ,
կծկաթոռ
Նոր՝
կծկում
կծկում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jihma-ga «ոլորագնաց»
հայ.
կէգն (*geigh-)
լիտվ.
gùžas «կոնգոմ, ելունդ»
ԿԿԵԼ
«ոստայնանկել, կտավ գործել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gei-
«ծռել, թեքել»
(անմիջական նախաձեւ՝ *gi-g-)
g-ածանցականով
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *gu-g-)
g-ածանցականով
*gei- «ծռել, թեքել» կամ *geu- «ծռել» արմատից` *-g ածանցականով կազմված (*gi-g- կամ *gu-g-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կկոց,
կկոցել
ԿԿԻԹ
«(էգ) վիթ»
Ծագումն անհայտ է
Մատենագիտություն
Երեմյան, Աշխ. 1963
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։