Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 501 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏՈՒՐ (տելի, տոյլի) «խաղողի որթ»
Փոխառություն
Աղբյուր՝ ուստարտ. uduli (uldi) (հազիվ թե) «խաղողի այգի»
Հազիվ թե կապ ունենա ուստարտ. uduli (uldi) «խաղողի այգի» բառի հետ (փոխառութիւն)։ հմմտ. նաեւ ուտիերեն tul «խաղող»
Զուգաբանություններ այլ լեզուներում
ուտիերեն tul «խաղող»
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏՈԿ «տոկում, դիմացկունություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *deu- «հեռանալ, տարածում, տեւողութիւն» (անմիջական նախաձեւ՝ *dou-)
արմատից, որից նաեւ տեւ, տեւել, երկար, երկայն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոկալ, տոկուն, անտոկ, անտոկունութիւն, դժուարատոկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 415
Էջ 732, սյունակ 1 Էջ 732
ՏՈՀՄ (-ի, -ից, -աց) «տոհմ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. tohm «սերունդ»
Աղբյուր՝ սողդ. toxm «սերունդ»
փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոհմագիր, տոհմաթիւ, տոհմական, տհմակից, տոհմիկ, ազգատոհմ, ապատոհմ, անտոհմ, բազմատոհմ, տարատոհմիկ, վատատոհմիկ
Մատենագիտություն
H. AG 253; Աճ. ՀԱԲ 417-418
Էջ 732, սյունակ 1 Էջ 732
ՏՈՀՈՐԱԿԵԼ (տոհարակել, տափորակել) «սիգաքայլ գնալ»
Ծագումն անհայտ է
Էջ 732, սյունակ 1 Էջ 732
ՏՈՂ I (ուղ՝ -ի) «տող, ուղիղ շարք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *del- «նշան բռնել, հաշուել» (անմիջական նախաձեւ՝ *dol-)
Աճառեանը (ՀԱԲ 4, 418), նկատի ունենալով քարթուելական զուգահեռները (հմմտ. վրաց. toli «հաւասար, նման, հասակակից»), բխեցնում է ուրարտերէնից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տողել, տողան, տողանի, տողաբուն, շղթայատող, մարգարտատող
Նոր՝
տողաշար, երկտող, քառատող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. tel «թիւ, խօսք»
հայ. տաղ
Մատենագիտություն
Pok. IEW 193; Աճ. ՀԱԲ 418
Էջ 732, սյունակ 1 Էջ 732
ՏՈՂ II «արտաթորանք, սեկրեցիա, մարմնի արտադրած հեղուկ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *del- «կաթել»
Աճառեանը (ՀԱԲ 4, 419) բխեցնում է *stel- «հոսեցնել, միզել» արմատից, որ հնչիւնապէս կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տողիք, տողուկք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 419
Էջ 732, սյունակ 1 Էջ 732
ՏՈՄԱՐ (տովմար, տաւմար, տումար) «գիրք, գրքի հատոր, մաս, գրուածք, փաստաթուղթ, ժամանակագրական համակարգ, տոմար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. τομάριον
Աղբյուր՝ արաբ. tumar
հուն. τομάριον (> արաբ. tumar > հայ. տումար)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոմարական, տոմարագէտ, զատկատոմար, պարզատոմար
Նոր՝
տոմարագիտութիւն, կրկնատոմար
Մատենագիտություն
H. AG 384; Աճ. ՀԱԲ 419
Էջ 732, սյունակ 1 Էջ 732
ՏՈՄՍ «թուղթ, թղթէ թերթ, տոմս, հրամանագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. τόμος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Նոր՝
տոմսակ, տոմսավաճառ, բաժնետոմս, խաղատոմս, հրաւիրատոմս
Մատենագիտություն
H. AG 385; Աճ. ՀԱԲ 420
Էջ 732, սյունակ 1 Էջ 732
ՏՈՅԺ (տույժ, տուրժ, տուգ) «տույժ, տուգանք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *teug-
Աղբյուր՝ իրանական *tōž-ēt
Աղբյուր՝ մ. պ. tōž-
Աղբյուր՝ մ. պ. tōxtan
փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *tōž-ēt: հմմտ. մ. պ. tōž-, tōxtan (tōzidan) (<հնդեւրոպական *teug-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուժել, տուժապարտ, տուժանք, տուրժական, անտոյժ, սակաւատոյժ, տուգանք, տուգանել
Մատենագիտություն
H. AG 253; Աճ. ՀԱԲ 420; Baily, DKS 133, 450
Էջ 732, սյունակ 1 Էջ 732
ՏՈՇ «ձիու առնանդամ»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոշբերան