Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 50 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 113, սյունակ 1 Էջ 113
ԲԱԽՏ II (իգն. -երք) (բաղտերք) «թակարդի կապ, թակարդ, որոգայթ»
Անստույգ
Կապ ունի՞ բախտ «պատահմունք, ճակատագիր» բառի հետ:
Էջ 113, սյունակ 1 Էջ 113
ԲԱԿ (-ի, -աց) «տան բակ, գավիթ, փարախ, արեգակի կամ լուսնի ծիր, արեւագունդ, միջաստղային տարածություն»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. baki (սակայն պարզ չէ սրա հարաբերությունը վրաց. baga, ճան. boga բառերի հետ) «փարախ»
սակայն պարզ չէ սրա հարաբերութիւնը վրաց. baga «մսուր», ճան. boga «փարախ» բառերի հետ, որոնք պատկանում են վրացականյան *baga արմատին: Քիչ հաւանական է բառի հնդեւրոպական ծագումը (*bhag- «բաժին հանել» եւ *bhe(n)g- (> հայ. բեկ-անել) արմատները իմաստով հեռու են):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բակաձեւ, բականել, բակարգել, ներբակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. baga «մսուր»
ճան. boga «փարախ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
Էջ 113, սյունակ 1 Էջ 113
ԲԱՀ (-ու, ուշ՝ -ի, -ից) «բահ, երկաթե թի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bher- «սուր գործիքով գործել՝ ծակել, կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *bhr-ti- կամ *bher-ti-)
Հայերեն ա-ով ձեւը սովորական չէ, եւ հնարավոր է ենթադրել իրանական աղբյուր, ինչպես մահ բառի դեպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բահաւոր, բահել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. φάρος «գութան»
լատ. forō-, āre
հ. վ. գ. boron «ծակել»
ռուս. борона «ցաքան»
ռուս. брить «ածիլել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 392-393
Էջ 113, սյունակ 1 Էջ 113
ԲԱՀՂԱԿ (պահղակ) «ինչ-որ գորգանման բան»
Փոխառություն
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը հայտնի չէ:
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՀՐԱՅ «բահրա, տասանորդ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. bahra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՂ I «կից, հար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhendh- «կապել» (անմիջական նախաձեւ՝ *bhendh-la-) ածանցյալ ձեւ
Բաղ-ը գործածված է հատկապես հունաբան հեղինակների երկերում որպես նախածանց՝ փադ-ին զուգահեռ: Ծագումը չի պարզված: Մնացած վարկածներն ավելի անհավանական են. 1. բաղեղն-ի եւ հնդեւրոպական *bhel-eno- (թունավոր խոտերի նշանակում) հիմքի նմանությունը պատահական է: 2. բաղ-ի եւ փադ-ի նույնացումը որպես բարբառային հնագույն տարբերակներ կասկածելի է. պատահական պետք է համարել նմանությունը բյուրք. bār «կապել» արմատի հետ, եթե նկատի առնենք, որ հայ դ-ն նախապես ձայնորդային հնչում է ունեցել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղայք, բաղել, բաղբաղայք, բաղաբաղել, բաղբաղանք, բաղբաղել, անբաղայ, անբաղայապես, անբաղապես, անբաղադայ, կողբաղ, բաղեղն, բաղել, բառեղ, բարեխ, զբաղիլ, սբաղիլ, զբաղնուլ, զբաղանք, զբաղասեր, զբաղկոտ, ընդզբաղիլ, անզբաղապես, բազմազբաղ, զբաղայեղ
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՂ II (ոչ բաղ «ոչ միայն») «միայն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ եբր. bal (թերեւս) «ոչ իսկ, դեռ ոչ»
այս բառը գործածող Սասնեցին սիրում է եբրայերեն բառեր գործածել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 395
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՂԱՆԻՔ (-եաց) «բաղնիք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βαλανεῖον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղանապան, բաղանապետ, բաղանաւոր, բաղանէպան, բաղնեպան, բաղնեպան, բաղնելուայ
Մատենագիտություն
H. AG 343; Աճ. ՀԱԲ 396
Էջ 114, սյունակ 1 Էջ 114
ԲԱՂԱՐՋ (-ի, -աց, -ոյ) (բաղարծ) «բաղարջ, չթթված խմորից թխված կլոր եւ փափուկ հաց, չխմորված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel- «փչել, ուռցնել» (անմիջական նախաձեւ՝ *bhelrghio- կամ *bhelrdhio-) ըստ բաղարջի կլոր ձեւի այսպէս կոչված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղարջակեր, բաղարջընծայ, բաղարջեայ, բաղարջիկ, բաղարջակ
Էջ 115, սյունակ 1 Էջ 115
ԲԱՂԹ «?»
Ստուգաբանություն
Աճառյանը (ՀԱԲ 1, 399) հնարավոր է համարում նույնացնել բաթ բառի հետ: Բայց հմմտ. բաղտի «չարաբախտ, վատ, գէշ»:
Մատենագիտություն
ՀԱԲ 399