Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված · Էջ 50 / 240
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 195, սյունակ 1 Էջ 195
ԴԵՐՆԳՈՄԻՆ (դեռն գոմին, դունթիմին) ««հանկարծ» (ԲՀ՝ դեռն դոմին «յանկարծ կարօք»)»
Անստույգ
բառ կամ բառակապակցություն՝ ինչ-որ լեզվից (տեքստից) առնված։
Էջ 196, սյունակ 1 Էջ 196
ԴԵԶ
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dheig'h- «(կավ, խմոր) հունցել, շաղախել, ձեւավորել, քսել»
Հնարավոր է նույն արմատից ծագող իրանական ձեւի միջնորդություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիզան, բոցադեզ, բազմադեզ, բոլորադեզ, երկայնադեզ, փոփրադեզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. dēhī «թումբ, պատնեշ, ամբարտակ»
ավ. duēzayeiti «դիզում է, կանգնեցնում է, բարձրացնում է»
հուն. tēīxos «պատ, պարիսպ»
Մատենագիտություն
H. AG 439; Աճ. ՀԱԲ 659
Էջ 196, սյունակ 1 Էջ 196
ԴԷՄ (-ի, -աց) (հաճախ անեզ. գործածությամբ) «դեմք, երես, երեսակողմ, անձ, աչք, տեսողություն, դեպի, դեմ (նախադրություն)»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dēm
Աղբյուր՝ պ. dīm
Աղբյուր՝ պ. dīma
Աղբյուր՝ ավ. daēman
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիմագրավել, դիմադարձ, դիմակալ, դիմել, բարեդեմ, բազմադիմի, երկդիմի, ընդդեմ, ընդդիմակաց, յառաջադէմ, ներդիմել, դիմատիպ, բացադիմի
Նոր՝
դիմագիծ, դիմանկար, անդիմադրելի
Մատենագիտություն
H. AG 140; Աճ. ՀԱԲ 660
Էջ 196, սյունակ 1 Էջ 196
ԴԺԳՄԻԼ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 197, սյունակ 1 Էջ 197
ԴԺՆԵԱՅ (-ի, -ից) (դժնի, այլեւ դժնեակ, դժնակ) «դաժան, դժնդակ, խիստ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ պ. dužan
Աղբյուր՝ պ. dižan
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դժնէութիւն, դժնութիւն, դժնեագոյն, դժնահայեաց, դժնամիտ, դժնաբարք, չարադժնեայ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 663; Ջահ. ՀԼՊ 523
Էջ 197, սյունակ 1 Էջ 197
ԴԺՈՒԱՐ (-ի, -աց) (բրբ. դժար) «դժվար, ոչ հեշտ. դժվարանցանելի տեղ (լեռներում) (հզն. գործածությամբ)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dužvar
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դժուարանալ, դժուարանք, դժուարութիւն, դժուարագիւտ, դժուարալուր, դժուարամատոյց, դժուարապահ, դժուարակամ, դժուարալոյծ, դժուարամիտ, դժուարակիրթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ. dižvār
մ. պ. dašxvar
պ. dušvār
Մատենագիտություն
H. AG 143; Աճ. ՀԱԲ 665
Էջ 198, սյունակ 1 Էջ 198
ԴԻԱՒՂՈՆ (դիողոն, դիադոն) «մի տեսակ ըմբշամարտ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δίαυλον
δίαυλος-ի հայց. ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 667
Էջ 198, սյունակ 1 Էջ 198
ԴԻԱՓՍԱՂՄԱՅ ««միշտ» (ԲՀ)» (երաժշտական տերմին)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. διάψαλμα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 667
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԼՈՒԿ «բծավոր զինագոխ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *dhel-
Հավանաբար կապված է դեղ, դալար խմբի հետ՝ *dhel- ձեւից, միայն եթե ճիշտ է Ռ. Ղազարյանի «Բուսանունների բառարանի» (էջ 26) աղբյուրը:
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԻԿԼԻԿՈՆ (դիկղիկոն) «մի տեսակ թաղանթ (մարմնի մեջ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *δικλίκον
ճիշտ չէ δικλίδον ձեւ վերականգնելը, եթե նկատի առնենք, որ Թրակացու քերականության մեջ այս բառը հիշված է իբրեւ օրինակ նախահարաշեշտավոր բառի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 668