Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հետ» որոնման արդյունք՝ 1179 բառահոդված · Էջ 50 / 118
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 344, սյունակ 1 Էջ 344
ԽՈՐԴ (-ոյ, ուշ՝ նաեւ -ու) (խորթ) «կռունկ»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս բնաձայն բառ՝ կապված խորդալ բնաձայն բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորդեան, խորդապար, խորթապար
Նոր՝
խորդենի
Էջ 348, սյունակ 1 Էջ 348
ԽՈՒԴԹԵԼ (խուժթել) «քա(ր)շել» (բհ.)
Անստույգ (հավանաբար)
ծագմամբ նույնն է խուժել բայի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 348, սյունակ 1 Էջ 348
ԽՈՒՃՌԵԼ «քարշել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
նույն ծագումն ունի խուժել «լկել, նեղել, չարչարել» բայի հետ՝ -ռ- բարբառային սաստկականով եւ հնդեւրոպական արմատին մոտ իմաստով
Էջ 348, սյունակ 1 Էջ 348
ԽՈՒՄ I «խմում, խմելը, ըմպում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kuem- «ծծել, խալշտել, կլանել, կուլ տալ» (անմիջական նախաձեւ՝ *kuhom-) *k>*kh անցումով
Սրա մասին է թերեւս խոսում նաեւ խ/կ հերթագայությամբ պահպանված կում արմատը: Քիչ հավանական է Աճառյանի կարծիքը (ՀԱԲ 2, 418) կովկասյան աղբյուրից փոխառություն լինելու մասին՝ քիչ հավաստի (միայն վրացական) զուգահեռներով՝ վրաց. xma «առնել, ընդունել, վերցնել», xmeva «ուտել խմել», ընդ որում սրանց հետ է կապում նաեւ խոխոմ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խմել, խմումն, գինեխում, բազմախմութիւն, զարբխում, ջրխմիկ, բրբ. խխում, խխմել, խխմուկ, խխխիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. camati, camatī «ծծում է, խալշտում է»
պ. camidan «խմել»
հայ. քիմ-ք
Մատենագիտություն
Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ 119; ՀԱԲ 418
Տե՛ս նաեւ
Էջ 349, սյունակ 1 Էջ 349
ԽՈՒՆՃ II (խուրճ) «մի պար, երաժշտական մի խաղ»
Ծագումն անհայտ է
Հազիւ թե կապ ունենայ նախորդի հետ:
Էջ 351, սյունակ 1 Էջ 351
ԽՌՇՏԱՄՆ «փափուկ, կակուղ (ոսկորի մասին)»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» *k > *kh անցմամբ
Կասկածելի են ինչպես հնդեւրոպական *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» արմատի *k > *kh անցումով, այնպես էլ կոճիկ եւ կրճտալ բառերի հետ կապելու փորձերը (անբացատրելի է մնում -ամն-ը):
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՒՆԴԱՏ
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել, հատել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *k(h)rint-)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» (անմիջական նախաձեւ՝ *k(h)rindh-)
Հավանաբար խունդուկ բարդության հնչատարբերակն է: Կապ ունի՞ արդյոք խունդ- (*խոն՞նդ) հ.-ե. *(s)ker- «կտրել, հատել, անջատել» կամ հա-մանուն *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ», (s)ker- «ծռել» արմատներից մեկի *k(h)rint- կամ *k(h)rindh- տարբերակային ձեւերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իգախունդատ
Տե՛ս նաեւ
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՒՆԴՈՒԿ «բաղեղ»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է -ուկ վերջածանցով՝ խունդ- (խուն՞նդ-) արմատից, որ նույնն է խունդատ-ի խունդ-ի հետ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՒՆՁԱՆՆ (-ունք) «սրնքոսկր, ողնք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտել, ծռել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «պտտել, ծռել» արմատի հետ:
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՒՇՈՓ «կուչ գալը, կծկում, քառամում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» *k > *kh անցումով
Թերեւս կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» արմատի հետ՝ *k > *kh անցումով: