Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«արմ» որոնման արդյունք՝ 2355 բառահոդված · Էջ 50 / 236
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 177, սյունակ 1 Էջ 177
ԳՐԵԱՅ (գրէ, գռէ) «կռունկ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher- «բնաձայնական արմատ»
բնաձայնական կազմություն` անկախ բնույթի, կամ հնդեւրոպական *gher- բնաձայնական արմատից: Հազիվ թե, փոխառություն լինի հուն. γερανος կամ γερην «կռունկ» (ըստ Հեսիքիոսի բառարանի) բառերից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γερανος «կռունկ»
հուն. γερην «կռունկ»
Էջ 177, սյունակ 1 Էջ 177
ԳՐԻՒ (-ի, -աց) «արմտիքի մի չափ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *grīw
Աղբյուր՝ պ. girēb
Փոխառություն իրանական աղբյուրից` *grīw: հմմտ. պ. girēb:
Մատենագիտություն
H. AG 131; Աճ. ՀԱԲ 606
Տե՛ս նաեւ
Էջ 177, սյունակ 1 Էջ 177
ԳՐՈՒԱՆ -ի, -աց (գրտաան) «արմտիքի մի չափ` մի քանի գրիվ», սխալմամբ` «ծածկույթ, մահիճ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. grīwān
Փոխառություն իրանական աղբյուրից` grīwān (*griw-ի հոգնակին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրուանել
Տե՛ս նաեւ
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԳԱՂ (-ի, -աց) (դագեղ) «դագաղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dheguh- «այրել» (անմիջական նախաձեւ՝ *dhogu-) o-ձայնդարձ
դագաղ-ն սկզբնապես պիտի նշանակեր «աճյունի հետ կապված»։ ... բայց աճյունի գաղափարի հետ կապված լինելը դարձնում է այս ստուգաբանությունը անհավանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դագաղատր, դագաղակիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. τεφρα «մոխիր, աճյուն»
լատ. fuvilla «տաք մոխիր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 610
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԴԱՐ (-ոյ) (բրբ. «հոգնել, հենվել, կռթնել») «դադար, հանգիստ, կանգառ, դադարի տեղ, (հգն.) բնակարան, կացարան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dher- «պահել» կրկնավոր բնիկ
Կրկնավոր բնիկ հնդեւրոպական՝ *dher- «պահել» արմատից, որտեղից նաեւ՝ դարել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դադարել, դադարեցուցանել, դադարիկ, դադարուն, անդադար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
Տե՛ս նաեւ
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԼ I (հին՝ դայլ) «ծննդկանի առաջին կաթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhē(i)- «ծծել, ծիծ տալ, կերակրել» (անմիջական նախաձեւ՝ *dhə-li-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. dhāru «ծծող»
հուն. θηλυς «կանացի»
հուն. θηλω «կանացի կուրծք»
ալբ. dhallr «երեսը քաշած կաթ, թան»
լատ. fēlō «ծծել»
Մատենագիտություն
H. AG 437; Աճ. ՀԱԲ 611
Տե՛ս նաեւ
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԼ II «դեղնականաչ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel- «ծաղկել, կանաչել» (անմիջական նախաձեւ՝ *dhal- (*dhl-))
ոչ «մի տեսակ ձուկ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. դալար
հայ. դալուկ
հուն. θαλλω «աճել, ծաղկել, կանաչել»
ալբ. dal «բողբոջել»
հայ. դեղին ((*dhel>))
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 46; Աճ. ՀԱԲ 612
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԼԱԿԵԼ (դարլակել) «ջանքով ձեռք բերել, հայթայթել»
Ծագումն անհայտ է
ԲՀ՝ «կատարել» կամ «ջանալ». -իլ «աշխատել, ջանք թափել»։ Հավանական չէ բխեցնել հնդեւրոպական *dhy-lo-ից, որ ծագում է *dhē- «դնել» արմատից (հմմտ. ռուս. дело «գործ», делать «գործ անել», հ. իռլ. dalidum «նրանք արեցին, կատարեցին»)
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԼԱՐ -ոյ «խոտ, կանաչ, բանջար, դալար, կանաչ, թարմ, մատղաշ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel- (անմիջական նախաձեւ՝ *dhāl- կամ *dhl-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դալարի, դալարանալ, դալարաբար, դալարութիւն, դալարուտ, դալուկ, մշտադալար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. θαλλω «կանաչել, փթթել»
հուն. θαλερος «մատղաշ, ծաղկուն»
ալբ. dal «բողբոջել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 612
Տե՛ս նաեւ
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԼՈՒԿՆ -ան (դալունկն, նոր՝ դալուկ) «դեղնացավ, դեղնախտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel- «ծաղկել, կանաչել» (անմիջական նախաձեւ՝ *dhal- կամ *dhl-) -ուկն ածանցով
Բաղադրություններ՝ դալնկոտ, դալնկագոյն, դալկատոր, նոր՝ դալկոտ, դալկութիւն, դալկահար, դալկանալ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դալնկոտ, դալնկագոյն, դալկատոր, դալկոտ, դալկութիւն, դալկահար, դալկանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. դալ «դեղնականաչ»
հայ. դեղին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 613