Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3436 բառահոդված · Էջ 50 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 116, սյունակ 1 Էջ 116
ԲԱՄԻԿ «մի բույս» (բուսաբանական)
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական bāmīk
Փոխառություն իրանական աղբյուրից` bāmīk
Մատենագիտություն
Mayrhofer, KEWA 495
Էջ 116, սյունակ 1 Էջ 116
ԲԱՅԱՍՏ ««եթե արասցես ապստամբութիւն» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ ձեւեր։ Աճառյանի բերած (ՀԱԲ 1, 402) այս ձեւի դիմաց ԲՀ-ում ավելի հաճախ է հանդիպում բայասա ձեւը` «եթե արասցես ապստամբութիւն» մեկնությամբ։ նույն ԲՀ-ում հանդիպում է նաեւ բայասա «զօրութիւն ի զօրութենէ» բառահոդվածը։
Մատենագիտություն
ՀԱԲ 402
Էջ 116, սյունակ 1 Էջ 116
ԲԱՅՑ «բայց, սակայն միայն», բայց ի «բացի»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *b(h)e(g'h)- «բացի» բաղարկությո՞ւն
Հավանաբար կապված է բաց (բաց ի, ի բաց) ձեւի հետ, բայց հնչյունական համապատասխանութիւնը չի բացատրված։ Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *b(h)e(g'h)- «բացի» նախաձեւի հետ (բաղարկությո՞ւն)։
Տե՛ս նաեւ
Էջ 116, սյունակ 1 Էջ 116
ԲԱՆԱԿ -ի, -աց «բանակ, զորաբանակ, ուղեւորների խումբ, բանակատեղի» (ռազմական)
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբիւրը չի հաւաստուած)
իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանակիլ, բանակից, բանակամէջ, բանակետղ, բանակատեղ, շրջաբանակ
Նոր՝
զօրաբանակ, մեծաբանակ
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱՆԲՈՒՇ (բամբուշ, բերդօշ, բաքռոշ) «մի ծաղիկ»
Ծագումն անհայտ է
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱՆԳՆ (բանկն) «առասպել, հեքիաթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhā- «խօսել» (անմիջական նախաձեւ՝ *bhōn-ō-, *bh-en-)
հայ - գերմանական զուգաբանութիւն ըստ կազմութեան. բուն *bhā- ձեւից են հայ. բայ, բան, բառ, բամ, լատ. fabula «լուր, ասելոյթ, զրոյց, պատմուածք, աւանդութիւն, հեքիաթ, առակ, հնարանք», *bh-en- ձեւից՝ հ. հնդկ. bhāṇati «խօսում է»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանկնարկեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
h. v. germ. bannan «հրամայել, կարգադրել, օրէնքից դուրս յայտարարել»
h. angl. bannan «դատի կանչել, հրամայել»
h. isl. banna «արգելել»
Էջ 117, սյունակ 1 Էջ 117
ԲԱՆՋԱՐ (-ոյ, ուլ՝ -ի, -ից, -աց) «կանաչեղէն, ուտելի խոտաբոյս (ուլ՝ ձկնդեղ, բազուկ)»
Անստույգ
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *bhendh- «կապել» արմատի հետ: Թրք. panjar, վրաց. banjar եւ այլ նման բառերը Աճառյանը (ՀԱԲ 1, 409) համարում է հայերենից փոխառյալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանջարիկ, բանջարեղեն, բանջարաճաշակ, բանջարակեր, բանջարաճաշակութիւն, բանջարանոց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 409
Էջ 118, սյունակ 1 Էջ 118
ԲԱՆՏ/Ղ (-ի, -ից) «բանտ, զնդան, դատապարտվածների արգելարան, կապանք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *band
Աղբյուր՝ ավ. banda «կապանք, շղթա»
Աղբյուր՝ պ. band «կապ, շղթա»
Աղբյուր՝ սողդ. βand «բանտ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *band: Հմմտ. ավ. banda «կապանք, շղթա», պ. band «կապ, շղթա», սողդ. βand «բանտ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բանտակալ, բանտական, բանտամուտ, բանտարան, բանտապետ, բանտարգել
Նոր՝
բանտարկել, բանտարկութիւն
Մատենագիտություն
H. AG 117; Աճ. ՀԱԲ 410
Էջ 118, սյունակ 1 Էջ 118
ԲԱՌՆԱԼ (կտր. բարձի) «բարձրացնել, վրան առնել, ջնջել, վերացնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhergh- «բարձր» (անմիջական նախաձեւ՝ *bhrg'h-na-)
Բնիկ հնդեւրոպական՝ *bhrg'h-na-` *bhrg'h-, *bherg'h- «բարձր» արմատից: հմմտ. բարձ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բառնալիք, ամբառնալ, դժուարամբառնալի, համբառնալ, բարձումն, բարձիչ, բարձուցանել, բարձակրել, բարձիթողի, բեռնաբարձ, մանկաբարձ, ամբարձի, հոգաբարձու, ամբարձ, ամբարձումն, վերամբարձ, համբարձումն, բնաբարձ, գերամբարձ
Մատենագիտություն
H. AG 428; Աճ. ՀԱԲ 414
Տե՛ս նաեւ
Էջ 119, սյունակ 1 Էջ 119
ԲԱՍՈՒՑ (բրբ. բատոց, պատոց) «պատուհան. որմնախորշ, պատի դարակ»
Ստուգաբանություն
Աճառյանը (ՀԳԲ 176) համարում է պատոց-ի բարբառային ձեւ, բայց ՀԱԲ-ում (1, 418) այդ մասին չի խոսում
Մատենագիտություն
ՀԳԲ 176; ՀԱԲ 418