Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 50 / 574
Էջ 81, սյունակ 1 Էջ 81
ԱՏԱՂՁ «շինանյութ, փայտանյութ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *del- «ճեղքել, տաշել» (անմիջական նախաձեւ՝ *dlg'h-)
«ճեղքել, տաշել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատաղձագործ, ատաղձարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
սերբ. dlaga «ոսկոր կապելու տախտակ»
լեհ. բրբ. dlozka «տախտակամած»
հ. անգլ. telga «ճյուղ, ոստ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 284-285; Ջահ. ՀԼՊ 118
Էջ 81, սյունակ 1 Էջ 81
ԱՏԱՄՆ (-ան, -ունք) «ատամ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ed- «ուտել» (անմիջական նախաձեւ՝ *ədnt-mn-)
«ուտել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատամացել, ատամացի, ատամահան, ատամնաբափ, ատամնափխիլ, ատամնառու, ատամնատակ, ատամնացաւ, ատամնաւոր
Նոր՝
ատամնաբոյժ, ատամնաբուժարան, ատամնափորիչ, անատամ, եռատամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. dan
հյց. dantam
հուն. odous, -ontos
լատ. dens, -tis
բրետ. dant «ատամ»
Մատենագիտություն
H. AG 422; Աճ. ՀԱԲ 285-286; Pok. IEW 289
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏԵԱՆ (-ի, -ից) «ժողով, նիստ, ժողովասրահ, դատարան, դատաստան, հարցաքննություն, տաճարի բեմի առաջամաս, ժամանակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sed- «նստել» (անմիջական նախաձեւ՝ *sodin- կամ *sod- (+ եան))
Կա իրան. ծագման վարկած, բայց չկա համապատասխան վստահելի վկայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատենակալ, ատենաքարշ, ատենադպիր, հանդիսատեան, ատենընտիր, ատենաբանել, ատենախոսել, ատենախոսութիւն, ատենապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ. suide (sodiam) «նստելու տեղ, նստում»
լատ. solium «գահ, բազկաթոռ»
Մատենագիտություն
H. IF. Anz. 47; Աճ. ՀԱԲ 287; Ջահ. ՀԼՊ 146
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏԵԼ «ատել, չսիրել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *odi- «ատել»
«ատել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատելութիւն, ատելի, եղբայրատեաց, գործատեաց, հայատեաց, ռուսատեաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. ōdi «ատել»
հ. անգլ. atoll «ատելի, տգեղ»
հ. իսլ. atall «չարագուշակ»
Մատենագիտություն
H. AG 422; Աճ. ՀԱԲ 287
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏԵՍԱՐՈՆ «Տատիանոսի չորս ավետարանները»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ ասոր. ditsron
(աղավաղված)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 288
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏԻՃԱՂ «փաթաթված, ոլորուն»
Անստույգ (հավանաբար)
պատիճադ-ից` ատիճաղ պատիճադ կրկնության մեջ պ-ն կորցրած
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏՈՒՔ «հասուն, հուռթի, տռուզ, լիքը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sā- «հագեցած, կուշտ, հագեցնել» (անմիջական նախաձեւ՝ *sā-d-)
«հագեցած, կուշտ, հագեցնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատոքանալ, ատոքութիւն, ատոքատեսիլ, ատոքահատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ádos «հագեցվածութիւն»
Էջ 83, սյունակ 1 Էջ 83
ԱՏՐ (բաղարկությամբ՝ *արտ-) «կրակ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. ātur «կրակ»
Փոխառության աղբյուր՝ պ. ādar «կրակ»
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. ātur, պ. ādar «կրակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատրաշեկ, ատրորակ, ատրորական, ատրական, ատրաշիկանալ, արտաշեկ, արտաշիկանալ, արտաշիկագույն
Մատենագիտություն
H. AG 110; Աճ. ՀԱԲ 289
Էջ 83, սյունակ 1 Էջ 83
ԱՏՐԱԳՈՒՅՆ (-ի, -ից) «հրագույն մի ծաղիկ՝ ագարիոն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. āturgōn
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. āturgōn, հայ. (< արաբ. < պ.) ագարիոն
Մատենագիտություն
H. AG 290; Աճ. ՀԱԲ 290
Էջ 83, սյունակ 1 Էջ 83
ԱՏՐՃԱՆ(ԱԿ) «կարճ հրազեն, ատրճանակ»
Փոխառություն
իրանական աղբյուրից, բայց բուն ձեւը չի վկայված, հայերենում էլ 18-րդ դարից վաղ չի ավանդված, թեեւ ձեւը հնատիպ է