Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԴԵՆ
(-այ)
(ադին)
«եդեմ, դրախտ»
(կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. ‘əden
փոխատու լեզու՝ եբր. ‘ēden
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ադենաբուղխ,
ադինաբուխ,
ադինասարաս,
ադենային,
ադենական
Մատենագիտություն
H. AG 300;
Աճ. ՀԱԲ 81
Տե՛ս նաեւ
ԱԴԷՄ
«ներկված սեկ (կաշի)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. adīm
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81
ԱԴԻԱԼԻՊՏՈՍ
««անձանձրույթ» (իմա՛ «անընդհատ») (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀδιαλείπτως
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81
ԱԴԽԱՐ
(աթխար, օթխոր, իթխիր)
««վաղամեռուկ» (բույս)»
(բուս.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. adxar
փոխատու լեզու՝ արաբ. idxir
Մատենագիտություն
H. AG 261;
Աճ. ՀԱԲ 88-89
ԱԴՈՆԱ
(ադովնա, ադոնայի, ադովնայի, ադօնա, ադօնիա, ադովնիա, ադօնիաս)
«տե՛ր իմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. 'Αδωναι
փոխատու լեզու՝ եբր. adōnāī
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81
ԱԴՈՆՄՈՅ
««պարզ բառ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն, բայց բուն աղբյուրը հայտնի չէ։ Ամալյանի (ԲՀ 345) ենթադրած հուն. աղբյուրը ձեւով շատ հեռու է. -մոյ բաղադրիչը ֆրանս. mot «բառ» բառը չէ՞։
ԱԶԱԶ(ԱՅ)ԷԼ
«ազատ արձակված նոխազ (՞)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. 'azāzēl
«անապատային չար ոգի (՞)»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81
ԱԶԱԶԵԼ
(«չորացնել») (-իլ «չորանալ»)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *as-
«վառ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *azg'h-)
*g'h- աճականի համար
Կազմված է բնիկ հնդեւրոպական ազ- արմատի կրկնությամբ՝ *azg'h-ից (*as- «վառ(վ)ել»։ *g'h- աճականի համար հմմտ. գոթ. azgo (*azgōn) «մոխիր» (հայ-գերմ. զուգաբանություն)։ Սխալ է «ատամբ» մեկնությունը՝ փոխանակ «ցամաք»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազազուն,
ազազանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
azgo (*azgōn)
«մոխիր»
հուն.
άζω (<*az-diō)
«այրել, չորացնել»
լատ.
āreō
«չոր լինել»
բոխ. Ս
āsu
«չորացած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82;
Pok. IEW 69;
Solta D. St. 238-239
Տե՛ս նաեւ
ԱԶԱԶՈՒ
«մի տեսակ թունավոր բույս, carpesium L.»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է։ Հազիվ թե կապ ունենա ազազել «չորացնել» բայի հետ։
ԱԶԱԶՈՒՆ
««ատամբ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ստացված է ազազուն բառի «ցամաք» մեկնության աղավաղմամբ եւ կապ չունի թրք. azu «ատամ, սեղանատամ, ժանիք» բառի հետ, ինչպես ստուգաբանել է Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 82)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82;
Ամալյան, ԲՀ 345
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։