Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԸՄԲՈՇԽՈՐԵԼ
«լիովին վայելել, ըմբոշխնել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական բոշխնել
ունի նոյն կազմութիւնը, ինչ ըմբոշխնել-ը, որ կազմուած է ընդ- նախածանցով իրանական ծագման հիմքով բոշխնել բայից եւ, թերեւս, հայ. -որ- ածանցով. բոշխնել-ի -ն-ն, որ ներկայացնում է իրան. na-ն, կարող էր այստեղ բացակայել:
Տե՛ս նաեւ
ԹՈՆԻՐ
-ոյ
«թոնիր, գետնավառարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ շումերերեն
փոխատու լեզու՝ ակկադերեն
արեւելյան ինչ-որ աղբյուրից. սկզբնաղբյուրը հավանաբար շումերերենն է՝ թերեւս ակկադերենի միջնորդությամբ
Մատենագիտություն
H. AG 155;
Աճ. ՀԱԲ 196;
Ջահ. ՀԼՊ 452, 463
ԺԱՄԱՐՈՒՆԱԿ
«անժամանակ» (ԲՀ) կամ «հիրաւի, արդարեւ»
Ստուգաբանություն (անստույգ)
Ժամ բաղադրիչով ինչ-որ կազմութիւն:
ԺԱՄՈՒՆ
(ժամող)
«ունայն»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե նախնականը ժամող ձեւն է, ապա այն, թերեւս, ինչ-որ ժամել բայից կազմուած -ող-ով դերբայական ձեւ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժամուխասեր
ԼՂՄՈՐ
««փետրաթափ, մերկամորթ» (բրբ. «գերհասուն, կակղած. ջրալի»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)lei-
«լպրծուն, լորձնոտ, սահել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)leib-, *(s)lib-)
Կազմված է բնիկ հնդեւրոպական *(s)lei- «լպրծուն, լորձնոտ, սահել» արմատից ծագող *(s)leib-, *(s)lib- հիմքից՝ -որ վերջածանցով (հմմտ. պղտոր)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολιβρός
«սահուն»
հ. վ. գ.
slēfan
«սահել»
վ. ն. գ.
slēpen
«հարթել, հղկել»
հայ.
լպիրծ, լպիրտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 289;
Ջահ. ՀԼՊ 135
ԼՈՒԱԿ
«ինչ-որ բոյսի պտուղ կամ հունդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԽԱՇԱՐ
«ձող, ցից, նեցուկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. xašari
«նեցուկ, ցից»
փոխատու լեզու՝ արաբ. hšr
«ի մի հաւաքել»
Փոխառութիւն ինչ-որ աղբիւրից, որտեղից նաեւ վրաց. xašari «նեցուկ, ցից»։ Աճառեանը (ՀԱԲ 2, 333) Մառի հետ միասին հասկանում է որպէս «մարդկային բազմութիւն»։ Այս դէպքում կարելի է ենթադրել արաբ. վաղ փոխառութիւն՝ hšr «ի մի հաւաքել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
xašari
«նեցուկ, ցից»
Մատենագիտություն
Աճառեան 333
ԽՆՁՈՐ
(խնձոր)
«խնձոր, մանրագռի պտուղ, ալոճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խուռ. hinzuri
ենթադրել հակառակ փոխառություն՝ կապելով հայ. խինձ- արմատի հետ՝ -որ վերջածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնձորի,
խնձորենի,
խնձորիկ,
խնձորակալ,
խնձորաբեր,
կարմրախնձոր,
ոսկեխնձոր,
գետնախնձոր,
խնձորախոտ,
խնձորաչիր,
խնձորահոտ,
խնձորակ
Մատենագիտություն
Ղափ. ՀԼՊ 112-113;
Ջահ. ՀԼՊ 426
ԽՈՐԽՈՆՋ
«ագռատուկ, դաշտախոտուկ»
Ստուգաբանություն (անստույգ)
կրկնաւոր կազմութիւն՝ բրբ. մրմոնջ-ի տիպի կաղապարով՝ ինչ-որ խոր- արմատական ձեւից կամ խորիս «բարակ մաշկ, կեղեւ» բառի ածանցեալը
ԾՈԾՈՐԱԿ
(ծոծրակ, ծործորակ)
«ծոծրակ»
Ստուգաբանություն ()
Կրկնավոր կազմություն ինչ-որ *ծոր արմատից: Կապ ունի՞ արդյոք ձո(ր)ծորակ «ձորակ, փոքր հովիտ» բառի հետ:
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։