Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 94 բառահոդված (էջ 5/10)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 506, սյունակ 1 Էջ 506
ՄԱՅՐ I (-աւր, -արբ, -արբք) «մայր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *māter-
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մայրաբար, մայրակեր, մայրակնութիւն, մայրաքաղաք, մայրաքոյր, մայրեղբայր, մայրեղբայբորդի, անմայր, գորովամայր, եղբարամայր, մանկամայր, մատաղամայր, կնքամայր, ոսկեմայր, կուսամայր, համամայր, միամայր, միամաւրաց, մայրատ, մերատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mātar
ավ.
mātar
հուն.
μήτηρ
դոր. μάτηρ
լատ.
māter
հ. իռլ.
máthir
հ. վ. գ.
muoter
Մատենագիտություն
H. AG 472; Աճ. ՀԱԲ 246
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԱՂ (-ոյ) «մատաղ, մատղաշ մանուկ մատաղ հորթ, զոհ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ. կաթել. հյութեղ, պարարտ, բտած»
որտեղից նաեւ մածառակ, մաճար/ռ, այլեւ պ. maskah «թարմ յուղ», հ. վ. գ. Mast «գիրացում, բտում»: Աճառյանը (ՀԱԲ 3, 267), հենվելով սլավոնական զուգահեռների վրա (հ. սլ. mladŭ, ռուս. младший «երիտասարդ, մատաղ»), բխեցնում է *mel- «մանրել» արմատից՝ *-d- աճականով եւ դրափոխությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատաղածին, մատաղական, մատաղամայր, մատաղատուն, մատաղել, մատղաշ, մատաղահաս, մատաղատի
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
maskah
«թարմ յուղ»
հ. վ. գ.
Mast
«գիրացում, բտում»
Մատենագիտություն
Pok. IEW 694; Ջահ. ՀԼՊ 136; Աճ. ՀԱԲ 267
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏՉԻԼ (մատիզ կամ մատուզ) «մածվել, կպչել, փակչել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, կաթել, հյութեղ, պարարտ, բտած» (անմիջական նախաձեւ՝ *mad-ig’h- (-ug’h-))
որտեղից նաեւ մատաղ, մածառակ, մաճար/ռ: Տարբեր է մածիլ-ից, որ *mag’- արմատից է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատզողական
Էջ 513, սյունակ 1 Էջ 513
ՄԱՏԻՏ «մետաղյա գրիչ. մատիտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իտալ. matita
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 269
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՒՏԱԿ «բխան, մարովս, քաղցրարմատ, սուս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, գեր, բտած»
հ.-ե. արմատ՝ *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է ազդեցութիւնը
Կազմուած է մատու- եւ տակ բաղադրիչներից: մատու-ն, թերեւս, ծագում է հնդեւրոպական *mad- «թաց, խոնավ, գեր, բտած» արմատից, որտեղից՝ մատաղ, այլեւ, թերեւս, մատիտեղ: հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է հնդեւրոպական *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ազդեցութիւնը:
Տե՛ս նաեւ
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՒՌՃ (մատոռիչ) ««խազմուզ, քաղցու, մաճառ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, կաթել, հիւթեղ, պարարտ, բտած»
Թերեւս կապ ունի հնդեւրոպական *mad- արմատի հետ, որտեղից՝ մատաղ, մաճառ/ր, մաճառակ:
Տե՛ս նաեւ
Էջ 523, սյունակ 1 Էջ 523
ՄԵՍՈՒՐ «մետաղյա ջրաման, մեծ թաս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 523, սյունակ 1 Էջ 523
ՄԵՏԱՂ I (-ի-ա) «հանք, հանքահոր, աքսոր, տարագրություն (հանքերի մեջ), օթեւան, մետաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μέταλλον
Բաղադրութիւններ (նոր)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մետաղակերպ, մետաղագործութիւն, մետաղագործարան, մետաղյա
Մատենագիտություն
H. AG 365; Աճ. ՀԱԲ 306
Էջ 523, սյունակ 1 Էջ 523
ՄԵՏԱՂ II ««անձրեւ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 524, սյունակ 1 Էջ 524
ՄԵՐԱՂ «մետաղե կամ փողոկրե կլոր նշանակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)