Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆԱՍՍՈՐԱԿԵԼ
«խռովել կամ ընդդիմանալ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
կեղծ բառ՝ ստացված անազդակել > անաստակել բայաձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 347
ԱՆԳԱՀ
«անժամանակ, ուշ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. gāh
«ժամանակ»
պրս. gāh «ժամանակ» + -ան ժխտական նախածանց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
ԱՆԳԵՂԻԿ
«հրեշտակախոս»
Ստուգաբանություն ()
ԱՆԳԵՂՈՍ
(բբ)
«հրեշտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άγγελος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 183
ԱՆԳԻԱՑԵԼ
«մերժել, հերքել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սխալ բառաձեւ, որ ստացվել է ընգեաց=ընկեց կատարյալին արհեստականորեն անորոշ ձեւ տալով. Աճառյանը (ՀԱԲ 1, 184) բերում է հուն. բնագրի աղավաղված ձեւը՝ ἀνέτρεφω «սնել», փոխանակ ἀνατρεπω «կործանել, տապալել, հերքել»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
ԱՆԴ
III
«շեմք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *an(ə)tā-
«դռան սյուներ»
նախաձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրանդք,
դրանդի,
անդաստակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ātā
«դռան շրջանակ»
լատ.
antae
«դռան առջեւի սյունաշարք»
հ. իռլ.
ond
«նախասենյակ»
Մատենագիտություն
H. AG 419;
Աճ. ՀԱԲ 186
ԱՆԴԱՍՏԱԿԱՆ
«հանդիմանություն, նախատինք»
Ստուգաբանություն ()
Սխալագրություն՝ փոխանակ սանգաստական (տե՛ս):
Տե՛ս նաեւ
ԱՆԴԱՐՁ
(-ի, -ից)
«կտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. andarz
«պատվեր, պատվիրան»
փոխատու լեզու՝ մ. պ. (h)andarz
«կտակ»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդարձագիր,
անդարձանի,
անդարձական
Մատենագիտություն
H. AG 99;
Աճ. ՀԱԲ 188;
Ջահ. ՀԼՊ 514
ԱՆԴԻԱԿ
«մի աստղ»
Ստուգաբանություն ()
նույնն է անիտակ բառի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 189
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։