Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
*ԳՈՆԵԼ
(հրամայականը՝ գոնեա (գոնեայ, գոնե))
«գոնե, գեթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ues-
«մնալ, ապրել, բնակվել, գիշերել»
(անմիջական նախաձեւ՝ *uos-ne)
*-ne- ածանցով
գոմ-ի հետ միասին (տե՛ս գո-) ծագում է *ues- «մնալ, ապրել, բնակվել, գիշերել» բայից՝ *-ne- ածանցով (՞) *uos-ne > գոնե- (՞)։
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
ԳՈԳՈԱԼ
«կռալ, կռավել, գոգոալ (փորի մասին)»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *gher-
«բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն. հմմտ. հնդեւրոպական *gher- բնաձայնական արմատին պատկանող բառերը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 600
ԳՈՁԻ
(կոզի)
«մի բույս` դոճիկ, օձի սինձ, կատվի կոծունք»
Ստուգաբանություն (անստույգ)
գոուզ «գռուզ» կամ «ընկույզի միջուկ» բառից կազմված
ԳՐԳՌԱԼ
«կռկռալ (հավի մասին)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմութիւն, որի զուգահեռները կան այլ հնդեւրոպական լեզուներում։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gharghara
«հնչում, բնդյուն, քրքիջ»
ռուս.
гаркать
«գոռալ, ծղրտալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
ԳՐԴԱԼ
I
«խռնչել (խոզի մասին)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմութիւն, որ զուգահեռներ ունի այլ լեզուներում։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
grōedan
«կանչել, գոռալ»
(<*ghrē-dh-)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
ԴԱՅԵԱԿ
(-ի, -աց)
(դահեակ)
«դայակ, ստնտու, դաստիարակ, խնամակալ, սնուցող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. dāyak
փոխատու լեզու՝ պ. dāya
Հյուբշմանը (AG, 437) համարում է բնիկ հայերեն՝ դիել, դալ (< դայյ) ձեւերի հետ միասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դայեկորդի,
դայեկութիւն,
դայեկատոհմ,
դայեկարար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 619;
AG 437
ԴԱՐ
II
(-ի, -ից)
«բարձրավանդակ, զառիվայր բարձրություն, հրվանդան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dher-
«ցատկել, ոստնել»
(անմիջական նախաձեւ՝ *dhər-)
իմաստի յուրահատուկ զարգացմամբ, ինչպես հունարենում... Թեեւ կա դարաւանդ, որ խոսում է ամբողջ կազմության հնարավոր իրանական ծագման մասին (հմմտ. band), բայց սա կարող է լինել բարձրաւանդակ տիպի կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարահոս,
դարակ,
դարափն,
դարափոս,
դարուփոս,
դարափոյլ,
դարափլակ,
դարավէժ,
դարաճակատ,
դարաւանդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θρωσμός
«բարձունք, դար»
Մատենագիտություն
Ջահ. None
ԴԵՐՁԱՆ
«թել»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *dhergh-
«պտտել, դարձնել, ոլորել»
փոխատու լեզու՝ իրանական darzīk
փոխատու լեզու՝ պ. darz, darza
«կար»
փոխատու լեզու՝ պ. darzmān, darzan
«թել, ասեղ»
Աճառյանը հնարավոր է համարում դերձակ բառի հետ միասին համարել բնիկ հնդեւրոպական՝ միեւնույն *dhergh- «պտտել, դարձնել, ոլորել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերձանիլ
Մատենագիտություն
H. AG 140;
Աճ. ՀԱԲ 656-657
ԴԽՍԻՆ
(դխսեն)
««դժվարին, տաժանելի, վշտագին, տառապելի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ըստ Ամալյանի՝ թերեւս դժոխային բառի աղավաղումը
Մատենագիտություն
ԲՀ 361
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։