Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՍՏՌՆՈՄԻ
(աստոռնոմի)
«աստղաբաշխական աղյուսակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀστρονομία
Մատենագիտություն
H. AG 282;
Աճ. ՀԱԲ 282
ԱՐԳՈԲ
I
-այ
«պայուսակ»
Ստուգաբանություն ()
ԱՐԻՆՃ
(բրբ. արինճ)
«ճնճղապաշար, polygonum aviculare L.»
(բուսաբանական)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *arenkio-
«հացահատիկի տեսակ (?)»
(անմիջական նախաձեւ՝ *arenko-)
Եթէ ճ-ն ջ-ի բարբառային խլացման արդիւնքն է, եւ բուն ձեւն է արինջի, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *arenkio- (*arenko-) «հացահատիկի տեսակ (?)» հիմքից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αρακος
«տափոլոռ»
լատ.
arinca
«մի հացաբոյս»
Տե՛ս նաեւ
ԱՐԿ
II
«ձգում, նետում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *(h)ark
փոխատու լեզու՝ ավ. harǝk-
Դժուարութիւնն այն է, որ (h)ark արմատը քիչ է տարածուած իրանական լեզուներում, մանաւանդ առանց h-ի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արկանել,
արկած,
արկանելի,
վերարկու,
գլխարկ,
հիմնարկել,
աղիւսարկ,
երգարկ,
արկնոց,
արկեատ,
քարարկել,
անուանարկ,
ակնարկել,
առարկ,
առարկել,
բանսարկել,
բանսարկու,
բանտարկել,
ենթարկիլ,
խնկարկու,
խնկարկել,
կանխարկ,
խուզարկ,
խուզարկու,
ձեռնարկել,
յուղարկել,
յուղարկաւորութիւն,
սիրարկու,
փոխարկել,
փորձարկութիւն,
շարարկութիւն,
առարկայ,
առարկայական,
խաղարկութիւն,
խաղարկել,
փորձարկել,
ձեռնարկ,
խնդրարկու,
սակարկութիւն,
թուարկութիւն,
ներարկել,
կիրարկել,
գլխարկաւոր,
գլխարկակար,
գլխարկավաճառ,
յարկ,
յարկանել,
յարկել,
յարկակից,
վերնայարկ,
միջնայարկ,
ներքնայարկ,
ետնայարկ,
միայարկ,
կրկնայարկ,
եռայարկ,
գետնայարկ,
ստորնայարկ,
բազմայարկ,
երկյարկանի,
վեցյարկանի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
harǝk-
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 321-322;
Ջահ. ՀԼՊ 517
ԱՐՀԱՒԻՐՔ
(-աց)
«սարսափ, արհաւիրք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *ahr(a)βīr
իրանական աղբիւրից՝ *ahr(a)βīr (°)։ հմմտ. ahr > հայ. ար(հ) եւ խոտ.-սակ. birrai «վախենում եմ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արհաւրանք,
զարհուրատեսակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակ.
birrai
«վախենում եմ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 513
Տե՛ս նաեւ
ԱՐՁՈՅԼ
(-ի)
(արձուղ, արձող, արձուղ)
«ուռկան, ձկնորսական ցանց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *serk՛-
«գործուածք, հիւսուածք, ցանկապատել»
(անմիջական նախաձեւ՝ *srk՛o-tel)
Կապ ունի՞ հնդեւրոպական՝ *serk՛- «գործուածք, հիւսուածք, ցանկապատել» արմատի հետ (*srk՛o-tel > արձոյլ)։ Հնչիւնապէս կասկածելի է։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ερκος
«ցանկապատ, յատկապէս (հգն.), ցանց, ուռկան»
լատ.
sarcina
«կապ, կապոց»
ԱՐՈՒԱՆ
««?» (արուանտակ բուսանուան մէջ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
չկայ Հ. Աճառեանի ՀԱԲ-ում, բերուած է Ղ. Ալիշանի «Հայբուսակում»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արուանտակ
ԱՐՈՒՍԵԱԿ
(արաւսեակ, արօսեակ, արիւսակ)
«լուսաստղ, Վեներա (մոլորակ)»
(աստղաբաշխական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *arōsī
«արշալույս»
մ. մեղ. (մար.) *arōsī «արշալոյս»:– Պերիխանեան, МЭСДЯ 26, ըստ Աճառեանի (ՀԱԲ 1, 333)՝ պհլ. arūs «սպիտակ», աւ. aroš «սպիտակ, լուսափայլ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արուսեկաձեւ,
արուսական
Մատենագիտություն
ՄԷՍԴЯ 26;
Աճ. ՀԱԲ 333
ԱՐՋՆ
«սեւ. մութ, մթին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *arj
«մութ, մթին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արջնագոյն,
արջնաբոլոր,
արջնագուս,
արջնազգեստ,
արջնաթոյր,
արջնայեցող,
արջնատես,
արջնատեսակ,
արջնազգեցեալ,
արջնդեղ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 609
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
(-ի, -աց, -ունք)
(արհ(ի)եպիսկոպոս, արշիեպիսկոպոս, եպիսկոպոս արհի, եպիսկոպոս արշի, արհի)
«արքեպիսկոպոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αρχιεπίσχοπος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքեպիսկոպոսապետ,
արքեպիսկոպոսութիւն,
արքեպիսկոպոսական,
արքեպիսկոպոսարան
Մատենագիտություն
H. AG 342;
Աճ. ՀԱԲ 347
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։