Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 133 բառահոդված (էջ 5/14)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԵՐԴԵԱԼ «լքեալ կամ ձանձրացեալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Վերջինիս նոր հրատարակության մեջ ուղղված է լեղեալ, որը նույնացված է լեբեալ ձեւի հետ. այսպիսով առկա է լեբիլ բայի դերբայաձեւը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277
Էջ 296, սյունակ 1 Էջ 296
ԼԻԶԵԼ (լիզուլ, լիզանել, լեզուլ, լեզ-, -լեզ, լէզ-, -լէզ) «լիզել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leigh- «լիզել»
Բնիկ հնդեւրոպական` *leigh- «լիզել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիզաջինջ, առլեզ, յարալեզ, պնակալեզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
lihati
«լիզում է»
հուն.
λείχω
լատ.
lingō
հ. սլավ.
lizati
«լիզել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 278; Pok IEW 668
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՐՋ -ի, -աց «պարզ, բաց, բաց-կապույտ, պայծառ, ուրախ, զվարթ, պայծառամիտ, արթուն, զգոն, սթափ, լուրջ»
Ստուգաբանություն (անստույգ)
Լուրթ արմատի տարբերակը. հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *lenk- (այստեղից՝ լոյս) եւ *k'leu- «ողողել, մաքրել» (հմմտ. գոթ. hlūtrs «լուսավոր, մաքուր, պարզ») արմատների հետ: Քանի որ գտնվում է արշալուրջ-ք բառի մեջ, որի առաջին բաղադրիչը (արշա-) իրանական է, հնարավոր է լուրջ-ը նույնպես իրանական ծագում ունենա:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրջանալ, լրջամտանք, լրջմտութիւն, լրջմիտ, լրջամիտ, արշալուրջք
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hlūtrs
«լուսավոր, մաքուր, պարզ»
Տե՛ս նաեւ
Էջ 315, սյունակ 1 Էջ 315
ԽԱՅՐԱԼԻ ««գոհութիւն» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս բաղկացած է խայր եւ լի բաղադրիչներից, որոնցից առաջինը փոխառուած է հուն. χαιρον «ուրախութիւն», χαιρω «ուրախանալ, գոհ լինել, գոհանալ» բառերի χαιρ- հիմքից
Էջ 315, սյունակ 1 Էջ 315
ԽԱՅՐԻ «պտուղ, ընծայուող պտուղ, առաջին պտուղ, երախայրիք, նուբար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. hair «բարիք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խայրաբեր, երախայրիք, անխայրի, դառնախայրի
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 486 (կասկածով)
Էջ 321, սյունակ 1 Էջ 321
ԽԱՐԽԱՓ «խարխափ, խարխափում»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտել, ծռել»
հ.-ե. արմատ՝ *kap- «բռնել»
Պատկերաւոր՝ բնաձայնականին մոտ, կազմութիւն՝ *խարխ- արմատից -ափ ածանցով (հմմտ. սարսափ) կամ *խափ արմատի կրկնութեամբ։ Քիչ հաւանական է առաջին դէպքում կապել հնդեւրոպական *(s)ker- «պտտել, ծռել», երկրորդ դէպքում՝ *kap- «բռնել» արմատի հետ՝ *k/kh անցմամբ (*krk/*khrkh + -ափ) եւ *kap-/*khap-։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 346
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՑՖՑԻ «հաստ կտորից հագուստ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Արդեօք պատկերաւոր բարբառային կազմութիւն չէ՞, որի առաջին մասում հաստ > խաստ բառն է։
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼՈՒՐԴ (-ի, -ից) «խլուրդ, դաշտամուկ»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ ասոր. *xulda «խլուրդ»
Գոհացուցիչ չեն ինչպէս հնդեւրոպական, այնպէս էլ ասորական ծագման վարկածները. առաջին դէպքում ուշադրութեան արժանի է համեմատութիւնը սլաւ. *kroto «խլուրդ» (ռուս. крот) բառի հետ, բայց չի վերականգնւում գոհացուցիչ նախաձեւ. երկրորդ դէպքում համարւում է ասորական փոխառութիւն՝ *xulda* «խլուրդ» (Աճ. ՀԱԲ 2, 374), բայց չի բացատրւում *ր*-ն, ուստի հնարաւոր աղբիւր է համարում ասորական բարբառային մի ձեւ (հմմտ. xaldūdā համիմաստ բառը)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլրդենի, խլրդնի, խլրդային
Զուգաբանություններ այլ լեզուներում
սլաւ.
*kroto
«խլուրդ» ռուս. крот
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 374
Էջ 334, սյունակ 1 Էջ 334
ԽԾՈՒԾ «զվաձք, զզած վուշի կամ կանեփի մնացուկ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *kei-d- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *s(s)kei-d-)
փոխատու լեզու՝ վրաց. xweça «քերթել, թելը մաքրել»
փոխատու լեզու՝ մեգր.-ճան. xoc «կեղեւը հանել»
Գոհացուցիչ ստուգաբանություն չունի: Հավաստի չեն ինչպես հնդեւրոպական, այնպես էլ կովկասյան ծագման վարկածները: Առաջին դեպքում քիչ հավաստի է կապը *s(s)kei-d- «կտրել, անջատել» արմատի հետ (*khei-dio- կամ *khei-d-s-°): Երկրորդ դեպքում՝ նշվող կովկասյան աղբյուրները (Աճառյան, Ջահուկյան) իմաստորեն եւ հնչյունապես բավարար չեն խծուծ կրկնավոր ձեւը բացատրելու համար: Բնաձայնական-պատկերավոր կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խծծել
Էջ 334, սյունակ 1 Էջ 334
Խ(Ղ)ԽԱՅԹ (-ի, -ից) «վերքի ուռուցք, բարախ, որդ, ճիճու, հպարտություն, կեղծիք, խարդախություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel- «խփել, կտրել» *k > *kh անցմամբ
Բաղադրյալ կազմություն (բարդ բառ)՝ խող- եւ խայթ. առաջինը կարելի է բխեցնել հնդեւրոպական *kel- «խփել, կտրել» արմատից՝ *k > *kh անցմամբ: Հմմտ. խիղ- (խող-): խայթ-ն էլ թերեւս առնված է ավելի լայն առումով (հմմտ. խեթ, խիթ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խ(ղ)խայթիլ, խղխայթումն, բազմախ(ղ)խայթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
calamitas
«վնաս»
լատ.
clades
«վնաս, աղետ, խեղություն, խեղանդամություն, հաշմ»
ռուս.
колоть
«ծակել»
Տե՛ս նաեւ