Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«չու» որոնման արդյունք՝ 289 բառահոդված
· Էջ 5 / 29
ԲԱՇՈՏ
«բազեակերպ մի թռչուն»
Ստուգաբանություն (թերեւս)
Թերեւս բաշ +-ոտ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 412
ԲԱՌԱ(Ն)Չ/Զ
(բառաչ)
«բառաչ»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն: բառանչ/զ եւ բառաչ ձեւերը տրված են առանձին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բառանչել,
բառաչել,
բառանչ/զիւն,
բառաչումն,
անբառաչ,
միաբառաչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 413
ԲԱՐԲԱՐԵԼ
«ժամանակ չունենալ, չկարողանալ մի բան անել»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրութիւն (բրբ.)` բարբարական` «աստանդական, դատարկ» (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարբարական
ԲԱՐԳԵՂ
««բարերախտ» (ԲՀ)»
Անստույգ
Ծագումն անհայտ է (եթե բար-ը կապ չունի բարի-ի հետ)
ԲԱՐՈՎՂՈՐՈՔ
«էգ թռչուն, մարի (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։
ԲԲՂԱՇ
(բբղօշ)
«մի թռչուն (՞)»
Բնաձայն (՞)
Աղբյուր՝ թրք. ղուշ
(կարող է)
«թռչուն»
բաղադրված լինել բբ-(ել) եւ -ղաշ = ղուշ (<թրք.) բաղադրիչներից:
Տե՛ս նաեւ
ԲԵՈԳ
««մեծ» (ԲՀ)»
(ԲՀ)
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ թրք. büyük (böyük)
(հաւանաբար)
Հաւանաբար կապ չունի բեթք (բէք, բաք) բառի հետ:
Տե՛ս նաեւ
ԲԻԲԻ
«բազեազգի մի թռչուն»
(բբ.)
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
ԲԼՇԱՆԱԼ
«աղոտանալ, մթագնել, տկարանալ (տեսողութեան մասին), գլանալ, բթանալ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փայլուն, սպիտակ»
(անմիջական նախաձեւ՝ *bhlēskh- կամ *bhleskh-)
հմմտ. հայ. բալ «մառախուղ, մեգ, մշուշ, աղոտ, մթագոյն», գոթ. bala «դժգոյն», ռուս. бельмо «աչքի փառ», այլեւ (*bhles- >) մ. վ. գ. blas, գ. blals «դժգոյն, գունատ», եթե կապ չունի պշնուլ (պիշ) «ակնապիշ նայել» բայի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բլշակնիլ,
բլշակնութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բալ «մառախուղ, մեգ, մշուշ, աղոտ, մթագոյն»
գոթ.
bala «դժգոյն»
ռուս.
бельмо «աչքի փառ»
մ. վ. գ.
blas «դժգոյն, գունատ»
գ.
blals «դժգոյն, գունատ»
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
ԲՆԱԿ
-ի, -աց
«բնակարան, բնակատեղի, գերեզմանոց»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. bunak
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնակիլ,
բնակիչ,
բնակարան,
բնակութիւն,
անբնակ,
եղեգնաբնակ,
դիաբնակ,
հեռաբնակ,
վրանաբնակ,
մարդաբնակ,
անմարդաբնակ,
լեռնաբնակ,
երկնաբնակ
Նոր՝
ազգաբնակչութիւն, բնակատեղ, բնակչութիւն
ազգաբնակչութիւն, բնակատեղ, բնակչութիւն
Մատենագիտություն
H. AG 121
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։